Անհայտ հանգամանքներում Արարատի մարզում 27-ամյա վարորդը բախվել է գազալցակայանում կայանված «Երազ»-ին, ապա փլուզել բաժանարար պատը. կա վիրավոր

 

 

Արարատի մարզում 27-ամյա վարորդը բախվել է գազալցակայանում կայանված «Երազ»-ին, ապա փլուզել բաժանարար պատը. կա վիրավոր

Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Կառլեն Է.-ն իր վարած ВАЗ-2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան Երասխ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել և բախվել «Հովան-Լիան գրուպ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տարածքում կայանված, Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Վահան Ե.-ի կողմից շահագործվող «Երազ» մակնիշի ավտոմեքենային, ապա բախվել գազալցակայանի բաժանարար պատին և գլխիվայր շրջվել:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով պատը փլուզվել է և թափվել գազալցակայանում կայանված, Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Արթուր Հ.-ի կողմից շահագործվող Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրա:

Վթարի հետևանքով 07-ի վարորդ Կառլեն Է.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության է հասել Մասիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց:

(Visited 140 times, 1 visits today)