Վերջապես Իսրայելը ունի նոր կառավարություն և վարչապետ, Նաթանյահուն մի կերպ հեռացվեց իշխանությունից: Սա Հայաստանի համար շատ լավ նորություն է։ Բացատրեմ ինչի մասին է խոսքը… Արա Արայան

Արա Արայանն իր էջում գրել է. Վերջապես Իսրայելը ունի նոր կառավարություն ու վարչապետ, Նաթանյահուն մի կերպ հեռացվեց իշխանությունից: Սա ՀՀ-ի համար շատ լավ նորություն է: Մեր դեմ կազմակերպված պատ երազմի գլխավոր ճարտարապետը Նաթանյահուն էր: Թրամփի

չեզոքացումից հետո սա ամենա էական հաղթանակներից է Բայդենի վարչակազմի համար: Բիբին գնաց Լաձիմիր Լաձիմիրիչի թիկունքից: Խաղը մոտենում է ավարտին: Վստահ եմ, Նաթանյահուն դեռ բազմաթիվ հին և նոր քր եական գործերով է անցնելու, դրանցից որոշները կապված կլինեն Ադրբեջանի հետ, նա վթի ու զեն քի, Արցախյան պատ երազմի մասին: Թուրքիան ցն ցվում Փեքերի բացահայտումներից, Արաբական Էմիրությունները հրաժարվել են Ստամբուլի նոր օդակայանի կառուցման երեք միլյարդանոց նախագծից, սա առավել է խորացնում տնտեսական իրավիճակը, Էրդողանի օրերը նույնպես հաշված են: Նա հուսահատ քայլեր է անում ժողովրդի վստահությունը վերականգնելու համար, ասաց »Նոր

Բոսֆորի նեղուցի» շինարարության մասին, բայց ինվեստորներ չկան, Արևմուտքի հասցեին վայրահաչելու ուժ չկա, Ալիևի հետ Շուշի գնալը այս ամեն ինչի ֆոնին արդեն ծիծաղելի է, թուրք հասարակությունը թքած ունի Ալիևի վրա էլ, Ադրբեջանի վրա էլ: Առջևում, արդեն վաղը Էրդողանի հանդիպումն է Բայդենի հետ, մեկ օր անց Պուտինն է հանդիպելու Բայդենի հետ: Այս ամենը ՆԱՏՕ ի գագաթաժողովի օրերին: Նաթանյահուի

լիկվիդացիայից ու Փեքերի բացահայտումներից հետո Պուտինի և Էրդողանի շանսերը մեծ խաղի մեջ մնալու համար դառնում են զրոյական: Այս շաբաթը շատ հագեցած է լինելու: Անկախ Իրանում ընտրությունների արդյունքից, Իսրայելի ու Իրանի ու Արաբական Սյունի երկրների մեջ լար վածությունը կթուլանա: Սիրիայում խաղի կանոնները կփոխվեն:
Հայաստանում ընտրությունները կանցնեն վստահ ու

լավատեսական սցենարով: Հին լրտեսները այլևս ոչ մի հնարավորություն չունեն, նրանք կմերժվեն վերջնականապես: Ալիևը անճանաչելիորեն կփոխվի, մենք կտեսնենք ժպտերես, խաղաղասեր և մեծահոգի նոր Ալիևին: ՀՀ-ի համար մանյովրելու աննկարագրելի հնարավորություններ են բացվում: Այս իրավիճակում շատ դժվար կլինի սխալվելը Սակայն ցա նկալի է, որ ընտրություններում ոչ մի նախկին ուժ չհաղթահարի անցողիկ շեմը, սա ազգային արժանապատվության հարց է, շատ էական հարց է ապագա բոլոր իշխանությունների և արտաքին աշխարհի համար: Ազգային արժանապատվությանը տեր կանգնեցինք, առջևում բազում հաղթանակներ կունենանք:

(Visited 127 times, 1 visits today)