Նիկո՛լ, եթե անմեղ ես, ապա տղամարդկություն ունեցիր և ասա <<ժողովուրդ դուք ճիշտ էիք, ես սխալ>>, բայց հրաժարական մի տուր, այլ…Արտակ Գալստյանի կարևոր հորդորը վարչապետին

ԿՍՊԱՍԵՄ ԱՐՁԱԳԱՆՔԻԴ ՎԱՐՉԱՊԵՏ
Վարչապե՛տ, Ասում էիր որ մենք չենք գիտակցում քո մտքի թռիչքը ու աստվածային վեհությունը, որ քո այն քայլերը, որոնք մեր՝ հասարակ մш հկանացուներիս համար թվում էր սխալ, հետագայում պարզվում է որ ավետարանական ճշմարտություն է։ Այլ կերպ ասած մեզ ՝ հասարակ

մш հկանացուներիս հասու չէր քո աստվածային մտքի խորաթափանց թռիչքը։ Երբ այսօր քեզ դш վաճանած Հունան Պողոսյանին մարզպետ էիր նշանակում ու ես, և Սյունեցիք և հասարակության մի ստվար զանգված քեզ ասում էր, որ մի նշանակի, որ կդավաճանի, սակայն դու ասում էիր, ԱՅՅՅ Դուք չգիտեք` ես ինչ ստատեգ եմ և դա միակ ճիշտ լուծումն է

Երբ 2 տարի է քեզ տեղեկանք էինք ուղարկում, թե ովքեր են պաշտոնավարում Ռш զմական Ոստիկանությունում, նորից ասում էիր ; ԱՅՅՅ Դուք չգիտեք, թե ես ինչ ստրատեգ եմ ու դա միակ ճիշտ ելքն է և պաշտոնանկ անելու փոխարեն նրանց պաշտոններն էիր բարձրացնում։ Այսօր դրանք էլ քեզ դավաճանեցին։ Նույնը ԱԱԾ, ԱԻՆ, Ոստիկանություն, Դш տախազություն և Քննչական Կոմիտե։

Բոլոր կառույցների մասին անձամբ իմ կողմից ուղարկվել է քեզ տեղեկատվություն ու արդյունքում այդ պաշտոնյաները ոչ թե պաշտոնանկ եղան, այլ պաշտոնի բարձրացումներ ստացան, իսկ Ոստիկանապետերից մեկի մասին էլ քեզ ուղարկված տեղեկատվությունը չգիտեմ ինչպես հանձնվեց նրան, որ ինձանով զբաղվի, որ քեզ էլ իր հերոսությունների մասին տեղեկություններ չտրամադրենք։ Էսօր իմ այդ տեղեկանքների մեջ նշված պաշտոնյաների գերակշիռ զանգվածը հրաժարական տվեցին, հայտարարեցին որ չեն ուզում կատարել

քո ;ապորինի հրամանները, կոչ արեցին իրենց ծառայակիցներին ևս դուրս գալ քո դեմ, ու միացան իրենց նախկին ծնողներին ՝ հրապարակում, այլ կերպ ասած դш վաճանեցին քեզ։ Արդյունքում երկուս ու կես տարվա ընթացքում դու չկարողացար կատարել քո հիմնական առաքելությունը, դա այն է բացառել նախկին թш լանչիների ու մարդակերների վերադարձը իշխանություն, ընդհակառակը դու նրանց համար ստեղծեցիր նպաստավոր պայմաններ որ չպատժվեն,

թш լանածը չվերադարձնեն, այլ մնալով պետական ապարատում շարունակեն թш լանել։
Այսօր դու թուլացած ես, իշխանության թևերը քեզ չեն ենթարկվում, քո չեզոքացրած նախկինները հրապարակում են, իսկ քաղաքացիները միայնակ կանգնած է նրա դեմ։ Այս պարագայում Նիկոլ, քո սխալը ճիշտ դառնալու միայն մի ձև կա և դա հետևյալն է՝ Վերը նշված պաշտոնյաները քեզ իրականում չեն

դш վաճանել, 2018թվականի հեղափոխությունը դա թատրոն էր ժողովրդի համար, դու դրա գլխավոր դերերում էիր։ Թատրոնը ուներ 3 արար 1․ Հեղափոխություն 2․ Արցախի Հանձնում
3․ Իշխանության հետ վերադարձ նախկիններին
Վարչապետ եթե դա այդպես չէ, եթե թատրոն չէ, եթե անմեղ ես, ապա տղամարդկություն ունեցիր ու ասա ;ժողովուրդ դուք ճիշտ էիք, ես սխալ;,սակայն հրաժարական մի տուր, այլ գործիր, գոնե այժմ պաշտպանիր քեզ ձայն տված, քեզ վստահած ժողովրդին ներքին թուրքից։
Երբ կսկսես գործել, մենք կլինենք քո կողքին, եթե փորձես իրականացնել թատրոնի 3-րդ արարը, այն է իշխանությունը փոխանցել նախկիններին, ապա կլինենք քեզ դեմ, ասեմ ավելին այս անգամ չի ստացվի, թատրոնի վերջին արարի սցենարը կգրի ժողովուրդը, որտեղ դու ու 17+ կլինեք մեկ, հեռացողի և պш տժվողի դերում։
Կսպասեմ արձագանքիդ։

(Visited 23 times, 1 visits today)