Ձեր այս ոհմակով ժnղnվրդին ջшրդել ու կnտnրել եք։ Մտածեք, թե այդքան կատարած հшնցшգործությունների տակից ոնց եք դուրս գալու

Ճիշտ է ասում պարոն Քոչարյանը։ Ես իր կառավարած ու ժողովրդին չսիրած ժամանակ եմ մեծացել։ Իմ մանկության տարիները իմ կյանքի լավագույն տարիներն են եղել և ծնողներիս կյանքի վատագույն տարիները։

Նրանց դաստիարակության շնորհիվ էի ես մտածում, որ ես բոլորից լավն եմ ու ամենաերջանիկը, քանի որ մի կոշիկը կարողանում եմ հագնել 4 տարի՝ ընդորում վերջին տարին բութ մատիս ցավին լուռ դիմանալով։ Ընդորում ձմռանը դպրոցից շուտ տուն վազելով, որ արագ ամբողջովին թաց գուլպաներս շուտ չորացնեմ, որ չհիվանդանամ։ Ես գիտեի որ ես լավագույնն եմ, որովհետև լսում եմ մորս ու չեմ հիվանդանում, որովհետև մայրս բոլորի մոտ ինձ գովաբանում էր որ 4 տարվա կոշիկներս կարծես նոր գնած լինենք այնքան ուշադիր եմ քայլելուց։

Իսկ ես դրանից ոգևորվում ու ամեն մի բարեկամի կոշիկներս էի ցույց տալիս, թե որքան նոր է մնացել 5-րդ տարին դեռ չբոլորած։ Մենակ շատ տարիներ անց եմ հասկանում, որ մորս խոսքերը զուտ սփոփանք էին, որ չկոտրվեմ ու չմտածեմ թե մենք վատ ենք ապրում։ Ծնողներիս տված այդ ինքնավստահության շնորհիվ էլ միշտ բարձր գլխով եմ առաջ գնացել։ Ես միշտ վստահ եմ եղել, որ ես ամենալավ սովորողն եմ ու բոլորից լավ հագնվողը, չնայած, որ հեչ իմ սրտով չէի հագնվում և ոչ էլ իմ размер-ի։

Բա պարոն Քոչարյան, որ կառավարելուց բացի նաև սիրեիք ժողովրդին գոնե մի քիչ։ Ձեր կառավարած տարիներին մարդիկ աշխատում էին ու աշխատավարձը կամ ստանում, կամ ոչ։ Դե կախված էր գործատուի տրամադրությունից և Ձեր դաստիարակածով մարդկանց մարդու տեղ չդնելու հետ։ Ինչպես իմ ծնողները, այնպես էլ հազարավոր երեխաների ծնողներ դեռ երիտասարդ տարիքում ձեռք բերեցին մի շարք հիվանդություններ, որ հիմա անգամ ամենալավ բժիշկը ոչնչով օգնել չի կարող, որ անգամ շատ փողը շատերի դեպքում անպիտան բան է ու կորցրած առողջությունը հանուն երեխաների ապագայի, էլ հետ չի վերադառնա։

Կրակոցներ, որոնք թաղեցին Ռոբերտ ...

Բա մտածում եք ինչի եմ մինչև ոսկորներս ատում Ձեզ ու Սերժին։ Բա մեր անհոգ ու երջանիկ մանկությունն եք խլել ու մեր ծնողների անդորրը ու առողջությունը, որ ձեր լամուկները ու դպրոցական տարիքից ձեռքներդ գլխներին դրած ու մեծացրած Սիրուշոները ոչ մի բանի կարիք չունենան։ Քանի ու քանի երեխաների ծնողների կյանք եք խլել շքամուտքերում ու շենքերի հետևներում ծեծի ենթարկելով անզգույշ արտահայտված խոսքի համար։ Հազարավոր ընտանիքներ արտագաղթեցին Ձեր կառավարած ու ժողովրդին այդքան մեծ ատելությամբ ատած այդ չարաբաստիկ տարիներին։ Բոլորը գնացին ոչ թե լավ կյանքի հետևից, այլ գնացին ազատ ապրելու ու ազատ շնչելու հետևից։ Հիմա էլ մի տեսակ օդս ծանրացած է, երբ Դուք ազատության մեջ եք և կարծես իմ հաշվին եք շնչում։ Ես երկար չեմ կարող կիսատ շնչել ու հուսով եմ, որ իմ կյանքը կփրկեն Ձեզ կալանավորելով։

Չսիրածդ ժողովուրդը ատում է քեզ ու թուրքի հետույքից ընկած աջարակիցներիդ։ Ու էլ մի երազանքների գիրկը ընկեք ու կարծիք արտահայտեք, թե ինչպես կառավարել երկիրը։ Դուք վարի եք տվել այդ երկիրը Ձեզ սատարող ոհմակի հետ միասին, իսկ ժողովրդին ջարդել ու կոտորել։ Մտածեք, թե այդքան կատարած հանցագործությունների տակից ոնց եք դուրս գալու:

(Visited 110 times, 1 visits today)