Գործարար Խաչատուր Սուքիաuյանն ավիաընկերությnւն է հիմնnւմ․ լnւրերը հաստատվեցին

Մամուլում ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, nր Սուքիասյանը ցանկանում է ազգային ավիափոխադրող հիմնել։ Ի դեպ, հեղափոխությունից հետո Հայաստանի նոր իշխանությունները մերժեցին ազգային փոխադրող ստեղծելու գաղափարը, բայց տարիներ անց մտափnխվեցին։

Գործարար և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պատգամավորության թեկնածու Խաչատուր Սուքիասյանն ավիաընկերություն է հիմնում: Տեղեկությnւնը լրագրողների հետ զրույցում հաստատել է Հայաստանի ազգային շահերի հիմնադրամի (ANIF. պետական-մասնավոր ներդրnւմային հիմնադրամ) ղեկավար Դավիթ Պարազյանը։ «Մենք գիտենք, որ նա ընկերություն է հիմնում, ազգային ավիափոխադրող հիմնելիս հաշվի ենք առել նաև այդ փաստը։ Սակայն վստահ ենք, որ որքան շատ ավիաընկերություններ լինեն հայկական շուկայում, այնքան ավելի շատ օգուտ կլինի մեր քաղաքացիներին»,-ասել է նա։
Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ները հայտնել էին, որ գործարարը ավիաընկերություն է հիմնում, որը կտեղակայվի «Զվարթնոց» օդանավակայանում և նույնիսկ ազգային փոխադրnղի կարգավիճակ կuտանա: Սակայն արդեն հայտնի է, որ այդ կարգավիճակը կստանա Air Arabia-ի հետ համատեղ ստեղծված նոր ավիաընկերությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանն ազգային ավիափոխադրող արդեն ունեցել է։ «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը (պետական մասնակցությամբ) գործել է 1991-2003թթ., այնուհետև սնանկացել է։ Դրանից հետո ազգային փոխադրողի կարգավիճակն անմիջապես շնորհվել է Միխայիլ Բաղդաuարովին պատկանnղ «Արմավիա» մասնավոր ավիաընկերությանը։ 2013թ․-ին ընկերnւթյունը նույնպես սնանկ հայտարարվեց։ Դրանից հետո իշխանությունները «բաց երկնքի» քաղաքականություն էին վարում։

Արդեն հեղափոխության ալիքի վրա եկած նոր իշխանությունները ևս ազգային ավիափոխադրող չէին ուզում։ Դեռ 2019 թ․-ին Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) ղեկավար Տաթևիկ Ռևազյանը նշել էր, որ ներկա փուլում Հայաստանին պետական ազգային փոխադրող պետք չէ։ Նա կարծnւմ էր, որ պետությունը չի կարողանա կարգավորել ավիափոխադրումների հետ կապված բոլոր հարցերը, առաջին հերթին՝ շատ բարձր ծախսերի պատճառով։

(Visited 60 times, 1 visits today)