Գնացել եմ երեխաներիս մոտ. Լուկաշենկոյի մրցակիցը տեսանյութ է ձայնագրել և հեռացել է Լիտվա (տեսանյութ)

Այսօր առավոտյան Լիտվայի արտգոծնախարարը հաղորդեց, որ Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան հեռացել է Մինսկից և այժմ գտնվում է Վիլնյուսում: Ըստ Լինաս Լինկևիչուսի, մինչ այդ Բելառուսի իշխանությունները ձերբակալել են նրան և յոթ ժամ պահել անազատության մեջ՝ առանց որևէ հիմնավորման։

Ավելի ուշ տեսաուղերձ է տարածել նաև ինքը՝ նախագահի ընդդիմադիր թեկնածուն, դողացող ձայնով պնդելով, որ մարդկային կյանքը վեր է ամեն ինչից։ Տիխանովսկայայի վստահված անձանցից մեկն էլ ասել է՝ «այժմ մենք երկու խնդիր ունենք՝ պաշտպանել մեր ընտրությունը և դադարեցնել արյունահեղությունը, իրավիճակը ճգնաժամային է, և որքան էլ բարդ է, պետք է հրաժարվել բռնությունից և պաշտպանել մեր հաղթանակը օրինական, ոչ բռնի միջոցներով»։
Բելառուսում ընդդիմությունը ...

Ըստ որոշ աղբյուրների, այսօր Մինսկում անվտանգության խորհրդի նիստ է նախատեսված։ Մինչ այդ իրավապահները հերթական նախազգուշացումն են տվել ցուցարարներին: Նրանք, որ ապօրինի քայլերի կդիմեն, կկանչվեն քրեական պատասխանատվության, հայտարարել է Քննչական կոմիտեն։

Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը խորը մտահոգություն են հայտնել՝ կոչ անելով Բելառուսի իշխանություններին հարգել հիմնարար ազատություններն ու իրավունքները, և զերծ մնալ ուժի գործադրումից։ Պետքարտուղար Մայք Փոմփեոն առանձին հայտարարություն է տարածել՝ հորդորելով կառավարությանը հարգել խաղաղ հավաքների մասնակցելու՝ սեփական քաղաքացիների իրավունքն ու ազատ արձակել ձերբակալվածներին:

Գնացել եմ երեխաներիս մոտ. Լուկաշենկոյի մրցակիցը հեռացել է երկրից

(Visited 82 times, 1 visits today)