Տեսանյութ.Ցավոք, ես Արցախում չեմ եղել, բայց ցանկանում եմ սառույցի վրա հաղթել՝ ի պատիվ իմ երկրի. Ադելյա Պետրոսյան

Սանկտ Պետերբուրգում գեղասահքի 2022 թվականի Ռուսաստանի առաջնության ազատ ծրագրի մրցումների ժամանակ հայ գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը երկու քառակի ռիթբերգեր է կատարել, որն առաջին անգամ էր ոչ միայն կանանց, այլ նաև տղամարդկանց մենասահքի պատմության մեջ: Իր ծրագրով մարզուհին ստացել է 160,68 միավոր։

Այս օրերին կրկին շրջանառվում են հերթական հաղթանակից հետո Ադելյա Պետրոսյանի խոսքերը Արցախի մասին:

«Իմ կարճ ծրագրի երաժշտությունը գրել է հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանը, ես հայրիկիս կողմից հայ եմ: Վերջերս Հայաստանը պարտվեց պատերազմում ու զիջեց Արցախը։ Ինձ համար շատ կարևոր է, որ իմ ելույթով քաջալերեմ իմ ժողովրդին, որի արյունը հոսում է իմ երակներում, կարևոր է, որ Արցախը վերադարձվի Հայաստանին:

Ցավոք, ես Արցախում չեմ եղել, բայց ցանկանում եմ սառույցի վրա հաղթել՝ ի պատիվ իմ երկրի: Բացի դրանից՝ երբ ես պատրաստում էի այս ծրագիրը, վերջերս հայկական արմատներով տատս մահացավ: Նա ևս կարևոր էր ինձ համար: Ես ուզում եմ, որ բոլորը տեսնեն, թե որքան լավ է բեմադրվել այս ծրագիրը Դանիիլ Մարկովիչ Գլեյխենգաուսի կողմից, և որքանով եմ դա լավ կատարում»,– Ադելյա Պետրոսյանի խոսքերն է մեջբերել «Спорт-Экспресс»-ը:

Հիշեցնենք, որ Ադելյա Պետրոսյանը այս հայտարարությունն արել էր Ռուսաստանի գեղասահքի պատանեկան առաջնությունից հետո, որի ընթացքում նա նվաճել էր արծաթե մեդալ: Մարզուհին երկու մրցակցային օրվա ընթացքում ստացել էր 211,87 միավոր: Ադելյան կատարել էր իր կարճ ծրագիրը Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո:

(Visited 48 times, 1 visits today)