Քանի դպրոց է անցել հեռավար ուսուցման․ մանրամասներ

Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների շրջանը դեռևս շարունակվում է, կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվն էլ մեծանում։

Հանրապետության մի շարք դպրոցներ անցել են հեռավար ուսուցման՝ վարակի շղթան կոտրելու նպատակով։

ԿԳՄՍ-ից մեզ տեղեկացրեցին, որ խոսքը 20 դպրոցի մասին է, որոնցից 7-ը մարզային՝ Վանաձորում (2), Նոր Հաճնում, Արմավիրում, Սևանում, Ջերմուկում և Աբովյանում գտնվող,13-ը՝ Երևանում։

(Visited 33 times, 1 visits today)