Տարեց տաքսիստին փողոցում ծեծած «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել այսօր՝ համացանցում տեղադրված այն «հաստագլխին», ով Պռոշյան փողոցում, իջնելով իր վարած «յաշիկից», անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել հասարակության նկատմամբ և հարվածներ հասցրել տաքսու տարեց վարորդին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ «լավ տղեն» հաշվառված է Երևան քաղաքի Մինաս Ավետիսյան 2-րդ փողոցի 11 շենքում, սակայն փաստացի բնակվում է Օրբելի փողոցի 65 շենքում: Նա 48-ամյա Գրիգոր Ալբերտի Սիմոնյանն է:

Ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել նաև «յաշիկը»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանները նրան հայտնաբերել ու ոստիկանություն են բերման ենթարկել քաղաքակիրթ ձևով, մինչդեռ շատ օգտատերեր ինչպես նաև քաղաքացիներ, պահանջում էին, որպեսզի այդ մարդ կոչված արարածին բերման ենթարկեին նույն եղանակով, ինչպես որ նա վարվել էր տարեց տղամարդու հետ: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում

ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

(Visited 130 times, 1 visits today)