Ո՞վ կմտածեր.Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, որոշում կայացրեց կալանավորել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Այս մասին հայտնեցին Ծառուկյանի պաշտպանները: Նրանց խոսքով՝ Ծառուկյանը կկալանավորվի 2 ամսով:

Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու մեջ: ԲՀԿ ղեկավարը, սակայն, չի ընդունում մեղադրանքները:

(Visited 77 times, 1 visits today)