Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար տրվող նպաստը 18.000 դրամի փոխարեն նախատեսվում է, որ ծնողները կստանան 25.500 դրամ:

2020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար տրվող նպաստը. 18.000 դրամի փոխարեն նախատեսվում է, որ ծնողները կստանան 25.500 դրամ:

Այս մասին հոկտեմբերի 11-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը: Նա նշեց նաև, որ երեխայի խնամքի միանվագ նպաստ կստանան նաև գյուղական բնակավայրերում ապրող մայրիկները, անգամ, եթե նրանք երեխա ունենալուց առաջ չեն աշխատել:

(Visited 78 times, 1 visits today)