Մանուելի պրովակացիոն «միամիտ» բաց նամակը Պետրոս Ղազարյանին

«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամ Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց նամակ Հ1 հեռուստաալիքի հաղորդավար Պետրոս Ղազարյանին

Պետրոս Ղազարյան, ես Մանուել Մանուկյան եմ, ՀՀ հասարակ քաղաքացի, անկուսակցական երիտասարդ եմ, 5 ամիս և ավելի բարձրաձայնում ենք ժողովրդի 80%-ին հուզող կարևոր հարց, հարցը կապված է վաշխառու վարկային կազմակերպությունների և բանկային համակարգի հետ։ Ես չունեմ սեփական լրատվամիջոցներ, հեռուստաալիքներ, վարձով ապրող, ուսանող տղա եմ, ով ունի ընդամենը մի ֆեյսբուքյան էջ։ Դուք ինձնից լավ գիտեք, որ մնացած հեռուստաալիքները տերեր ունեն, քաղաքականացվում են և իրենցից պահանջելու իրավունք չունեմ, ես խոսքի իրավունք ունեմ, իմ ժողովրդի ցավերի մասին խոսելու և պահանջելու իրավունք ունեմ, Հ1-ն իմ նման հասարակ մարդկանց համար է, որովհետև մեր հարկերով է աշխատում։ Եթե դուք իրապես արդար և անաչառ աշխատող եք, տվեք ինձ իմ ժողովրդի ցավերը բարձրաձայնելու հնարավորություն, հնարավորություն տվեք իմ միակ հեռուստաալիքով խոսել ժողովրդի 80%-ից ավելիին հուզող հարցի մասին։ Ես կսպասեմ Ձեր արձագանքին և հրավերին։

Հ.Գ. Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ օգնեք ինձ, որ ես կարողանամ բարձրաձայնել բոլորիս խնդիրը, ուղարկեք բոլորդ այս նամակը Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջին և պահանջեք, որ ինձ եթերի հնարավորություն տա։

Շատ լավ կլինի, որ հնարավորինս շատ մարդիկ գրեն Պետրոս Ղազարյանին։

Մենք հաղթելու ենք, մեկ տարի վարկային արձակուրդը անխուսափելի է»։

Բաց Նամակ Հ1 Հեռուստաալիքի հաղորդավար Պետրոս Ղազարյանին։ Պետրոս Ղազարյան, ես Մանուել Մանուկյան եմ, ՀՀ հասարակ…

Опубликовано Manuel Manukyan/ Մանուել Մանուկյան Воскресенье, 6 сентября 2020 г.

(Visited 232 times, 1 visits today)