ՀՐԱՏԱՊ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարտակերտցիները փակե՞լ են Քարվաճառ ուղևորվող ադրբեջանական ռազմական շարասյան ճանապարհը

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի բնակիչները փակել են Քարվաճառ ուղևորվող ադրբեջանական ռազմական շարասյան ճանապարհը: Այս մասին հայտնում են լրատվամիջոցները և կից հրապարակում տեսանյութ, որն արված է ադրբեջանցիների կողմից։

Նշվում է, որ ռուս խաղաղապահների միջամտությունն անարդյունք է եղել։

Ըստ հրապարակման՝ ռազմական տեխնիկայի մի մասը վերադարձվել է մշտական տեղակայման վայրեր։

Auroranews-ը կապ հաստատեց Արցախի մարդու իրավունքների գրասենյակ որտեղից մեզ ասացին, որ այս պահին որևէ բան ասել չեն կարող։

«Ձեր նշած դեպքի վերաբերյալ եթե տեղեկություն լինի մենք հայտրարարությամբ հանդես կգանք»,-նշեցին գրասենյակից։

(Visited 26 times, 1 visits today)