Հրայր Թովմասյանը 2000 թ-ից զբաղվել է ոսկու արդյունահանմամբ,նաև տվյալներ են ձեռք բերվել` ըստ որի պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու վերաբերյալ. ՔԿ

«Ժամանակ»-ն օրերս տեղեկացրել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, 2000թ. զբաղեցնելով բնապահպանության փոխնախարարի պաշտոնը, 2000թ. դեկտեմբերի 11-ին հիմնել է «Մեգո գոլդ» ՍՊԸ-ն և զբաղվել ոսկու արդյունահանմամբ հիմնականում Մելիքգյուղի և այլ բնակավայրերի հանքավայրերից։

Ուշագրավ է, որ երբ Հրայր Թովմասյանն արդարադատության նախարարի պաշտոնին է նշանակվում, «Մեգո գոլդ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Արամ Միրզոյանը, ով միաժամանակ եղել է նաև նույն նախարարության փորձագիտական վարչության պետը։ Այսինքն՝ Հրայր Թովմասյանը ռեգիստրում դե յուրե դադարեցնելով իր մասնակցությունը ոսկու արդյունահանմամբ զբաղվող ՍՊԸ-ում, ղեկավար է նշանակել իր վստահելիներից մեկին, որին իր հետ նաև նախարարություն էր տարել՝ դե ֆակտո շարունակելով ղեկավարել «Մեգո գոլդ»-ը»։

Նաև՝

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում Հրայր Թովմասյանի` ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատվածում, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել` առերևույթ կատարված հանցագործություններին Հրայր Թովմասյանի ուղղակի մասնակցության վերաբերյալ, հիմնավորվել է Բաղրամյան 1 փկղ. 14 շենքի թիվ 162 տարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով` փաստացի նրա կողմից ձեռք բերված լինելու հանգամանքը:

(Visited 51 times, 1 visits today)