Հաստատվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դեպքի կանխավարկածը

Հաստատվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանության վարկածը: Քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը «Լուրեր»-ին տեղեկացրել է, որ Գեորգի Կուտոյանի այրին դիմել է իրավապահ մարմնին՝ խնդրելով չհրապարակել ինքնասպանության շարժառիթները:Հիշեցնենք, հունվարի 17-ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում կինը հայտնաբերել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ քունքի հրազենային վիրավորումով:

(Visited 127 times, 1 visits today)