Հայտնի է «Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցչի անունը

«Հրապարակի» տեղեկություններով՝ «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի նորահայտ երգչուհի Rosa Linn-ը (Ռոզա Կոստանդյան)։ Առաջին ալիքի ընտրությունը կանգ է առել նրա վրա։ Պաշտոնապես մասնակցի անունն ու երգը կհրապարակեն մեկ ամսից։

Rosa Linn-ը Վանաձորում ապրող ու ստեղծագործող երգչուհի է, որին ամերիկյան «Flaunt» ամսագիրն անվանել է Հայաստանի առաջին կին երաժշտական պրոդյուսեր։

 

Իր դեբյուտային երգը համագործակցություն է հայտնի Kiira-ի հետ։ Նա «Նվակ» երաժշտական նախագծի առաջին արտիստներից է։ «Նվակը» ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանի և կոմպոզիտոր, գործիքավորող Էնդրյու Ֆոքսի նախագիծն է, որի շրջանակում երգեցողության դասընթացներ են անցկացվել «Թումո» ստեղծարար կենտրոնում։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլը» տեղի կունենա Իտալիայի Թուրին քաղաքում՝ մայիսի 10-ին, 12-ին ու 14-ին։ Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչում։

Անցած տարի Հայաստանը չմասնակցեց մրցույթին՝ հետպատերազմական իրավիճակի, ժամանակի սղության և այլ օբյեկտիվ պատճառներով, իսկ 2020-ին մեր երկրի պատվիրակն էր հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցույթը

(Visited 71 times, 1 visits today)