Կառլենչիկի հետ գնացել եմ մանկապարտեզ, Հասիկոյի հետ պոնչիկանոց, Գուգուշիկի հետ տվարոժնիկ եմ կերել, Նիկոլի հետ թերթում եմ աշխատել.Նաիրա Զոհրաբյան

Կառլենչիկի հետ գնացել եմ մանկապարտեզ, Հասիկոյի հետ պոնչիկանոց, Գուգուշիկի հետ տվարոժնիկ եմ կերել, Նիկոլի հետ թերթում եմ աշխատել

Ուրեմն, սկսվել է ինձ հետ երբևէ առնչություն ունեցած, ինձ բարևած, ինձ զանգած, իմ հետ խանութում նույն մեկ քառակուսի մետրի վրա կանգնած մարդկանց մասսայական բզբզում: Ոստիկանական բաժանմունք են հրավիրում էս օրերին ԱԱԾ-ի դիմաց, դատարանի մատույցներում ինձանից մի քանի մետր շառավղով գտնվող անձանց ու ահա այստեղ սկսվում է կինոյի ամենադրամատիկ մասը:Եվ այսպես, հարցաշար, որ ուղղում են իմ պարագծի տարածքում հայտնված և իմ ռադարների տիրույթում ֆիքսված մադկանց:
Հարց առաջին` ի՞նչ կապ ունեք Նաիրա Զոհրաբյանի հետ: Հարց երկրորդ` ի՞նքն է զանգել և ձեզ ասել գաք ԱԱԾ-ի դիմաց կամ դատարան:
Հարց երրորդ` ԲՀԿ-ից է՞լ ում եք ճանաչում:
Հարց չորրորդ` ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ից ձեզ գումար տվե՞լ են, ասենք, պլակատ բռնելու կամ բուկլետ բաժանելու համար:
Հարց հինգերորդ` հիմա որ ստեղից դուրս գաք Նաիրային կարողա՞ զանգեք:
Ու ահա այսպիսի դաուն հարցերի մի կույտ:Անկեղծ, խղճում եմ էն օպերներին, որոնց էս շոգին ստիպում են նվաստացուցիչ ռիտուալներ իրականացնել:
Մամուլի առաջ դրված ...

Ոնց որ չե՞ք հասկանում հա՞, որ չեք կարող պեղել մեկին, որը կասի, որ Նաիրա Զոհրաբյանն իրեն ձայն բերելու համար գումար է տվել կամ խոստացել։ Չեք կարող ոչ թե այն պատճառով, որ վատ օպերներ եք, այլ որ նման բան ՉԻ ԵՂԵԼ ՈՐԵՎէ ԸՆՏՐՈւԹՅԱՆ ժամանակ:
Որովհետև, երբ որևէ մեկը ինձ քվե տալու համար փոխհատուցում է ակնկալել, դա ինձ ահավոր վիրավորել ու ջղայնացրել է ու ես պրինցիպիալ չեմ ուզել, որ էդ մարդը իմ օգտին քվեարկի: Որոհետև ես լավ քաղաքական գործիչ ու լավ պատգամավոր եմ ու ցանկացած քաղաքացի, այո, պիտի ուզենար, որ մեր երկրում իմ նման գործիչները շատ լինեին:
Սա` էս մասով, բայց դուք շարունակեք փնտրել: Կառլենչիկին չմոռանաք՝ հետը մանկապարտեզ եմ գնացել, ու ոնց որ մտաբերում եմ՝ փող տվեցի, որ իրա կակաոն ես խմեմ:Հա, էն օրն էլ Գուգուշիկի հետ տվարոժնիկ եմ կերել: Բայց ոնց որ թե Գուգուշիկը ԲՀԿ պլակատով չէր ու չէր գոռում Զ-Ո-Հ-Ր-Ա-Բ-Յ-Ա-ՆՆՆՆ:Էս ի՞նչ օրն եք ընկել, էս ի՞նչ մեղկ եք, էս ի՞նչ ողորմելի եք դուքքքքքք:
Հա, վայ, մոռացա: Անկեղծորեն ուզում եմ խոստովանել, որ մեկ շաբաթ առաջ չամիչով բուլկի եմ գնել հայտնի օլիգարխի սիթիից ու բուլկի ծախողն ասաց, որ ընտանիքով ինձ են ընտրել:Էս ոնց որ լավ չեք աշխատում, հը՞:Բուլկի ծախողը, իմ տեղեկությամբ, դեռ չի կանչվել հարցաքննության:

Հ. Գ. Ի դեպ, ասեմ, որ էս ամենը մի դրական կողմ ունի: Էս ամեն ինչն անցնելու է ու շատ արագ, որովհետև Հայաստանն անգամ ավտորիտար դառնալու ռեսուրս չունի: Բայց ես սկսել եմ էս ամենի մասին գիրք գրել, որը հաստատ բեսթսելլեր է դառնալու:
Էնպես որ,Լևոն Ջավախյան ջան, արձակ գրելու իմ տաղանդը վերջապես պետք եղավ:

(Visited 115 times, 1 visits today)