Ինչու է Հայկ Մարությանը թողել դերասանի աշխատանքը և եկել աշխատելու որպես Երևանի քաղաքապետ՝ ստանալով ընդամենը 429 հազար դրամ աշխատավարձ

Եթե ես եկել եմ այստեղ հանգիստ ապրելու, ուրեմն՝ սխալ եմ եկել: Ես հանգիստ ապրում էի՝ մինչև այստեղ գալը: Ասեմ ավելին՝ ես այստեղ ստանում եմ 429 000 դրամ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով քաղաքապետի աշխատանքի դժվարությունների մասին:

«Սա մոտավորապես 5-10 տոկոսն է կազմում իմ առաջվա ստացած գումարների,-ասաց նա՝ հավելելով, թե մի քանի ամիս է, որ այդքան է վարձատրվում, իսկ մինչ այդ 408 հազար դրամ էր ստանում: Քաղաքապետն ընդգծեց նաև, որ ինքը չի ստանում պարգևավճարներ:

«Ես չունեմ գործարան, իմ գործարանը ես եմ: Ինքս պետք է աշխատեմ, նախագծեր ստեղծեմ, մասնակցեմ դրանցում, որ գումար աշխատեմ: Ես փակել եմ իմ բոլոր եկամուտները՝ բացի մի քանի հեղինակային իրավունքի համար ստացվող գումարներից, եկել եմ 429 000-ով աշխատելու:

Ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը, ինչո ...

Եթե եկել եմ այստեղ ոչինչ չանելու, հանգիստ կապրեմ, կաշխատեմ, շատ փող կաշխատեմ, էլի սիրված կլինեմ ժողովրդի կողմից, էլի հաճույքով կանեմ իմ աշխատանքը, որովհետև ես մենակ ժպիտ եմ պարգևել ու ուրախություն եմ բերել մարդկանց տներ, ու հանգիստ կապրեմ: Բայց ես եկել եմ այստեղ մի բան անելու»,-ասել է  նա:
Մանրամասները տեսանյութում.

(Visited 54 times, 1 visits today)