Թուրքիայի պաշտպանության նախարարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով։

«ՔՈՎԻԴ-19-ի իմ թեստի արդյունքը դրական էր:

Բարեբախտաբար, ես լավ եմ, և մենք շարունակում ենք մեր աշխատանքը՝ ձեռնարկելով անհրաժեշտ նախազգուշական միջոցները», – մեջբերում է Աքարի խոսքերը Star թերթը:

Ավելի վաղ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա կինը՝ Էմինե Էրդողանը վարակվել էին Omicron կորոնավիրուսային շտամով։

Թուրք առաջնորդի խոսքով՝ իր հիվանդությունը թեթև է։

(Visited 23 times, 1 visits today)