«Թանկագին բարեկամ մաղթում եմ ձեզ ․․․» . Պուտինը Էրդողանին նամակ է գրել

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նամակ է գրել և շուտափույթ ապաքինում մաղթել կորոնավիրուսից .

«Հարգելի պարոն նախագահ, թանկագին բարեկամ, կցանկանայի անկեղծորեն աջակցել ձեզ և ձեր տիկնոջը։ Վստահ եմ, որ ձեզ հատուկ կենսական էներգիան և ոգու առույգությունը կօգնեն ամենակարճ ժամանակում հաղթահարել վիրուսը։

Սրտանց մաղթում եմ ձեզ՝ երկուսիդ, լիարժեք ապաքինում և քաջ առողջություն երկար տարիների ընթացքում», — ասված է տեքստում:

Նշենք՝ երեկ հայտնի դարձավ , որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կնոջ մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել։

Այս մասին Թուրքիայի ղեկավարը հայտնել էր իր Թվիթերում։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը և իր կինը Էմինե Էրդողանը նոր էին ժամանել Ուկրաինայից , որտեղ գտնվում էին պաշտոնական այցով:

(Visited 93 times, 1 visits today)