Էրդողանը վшրшկվել է կորոնավիրուսով և խնդրել աղոթել իր համար

Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել։

 

Այս մասին Թուրքիայի ղեկավարը հայտնել է իր Թվիթերում։

Թայիփ Էրդողանը նշել է , որ այսօր իր կնոջ մոտ նույնպես COVID-19 թեստը եղել է դրական։ Էրդողանի խոսքով՝ իրենք թեստ են հանձնել թեթև шխտшնիշների ի հայտ գալուց անմիջшպես հետո։

Նա նաև նշել է, որ շարունակելու է աշխատել տնից։ «Մենք անհամբեր սպասում ենք ձեր աղոթքներին»,- ամփոփել է Էրդողանը։

Նշենք , որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և իր կինը Էմինե Էրդողանը նոր են ժամանել Ուկրաինայից , որտեղ գտնվում էին պաշտոնական այցով:

 

Այցի ընթացքում Թուրքիայի ղեկավարին ուղեկցել են ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը , և այլ պաշտոնատար անձիք:

(Visited 38 times, 1 visits today)