Զարուհի Փոստանջյանի դուստրը ընդունելության քննությունների հարցով դիմել է դատարան

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Մամլո Հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

Հայտնում ենք Ձեզ, որ փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դուստր Գրետա Սուրենի Դրամփյանը նույնպես այն դիմորդների ցանկի մեջ է, ով ստացել է բարձր միավոր, սակայն իր նախընտրած ԲՈՒՀ-ը չի ընդունվել: Այս հիմքով Գրետա Դրամփյանը դիմել է ՀՀ Վարչական դատարան՝ չեղարկելու կառավարության այն որոշումը, որով շուրջ 1000 դիմորդ դուրս է մնացել մրցույթից։

Զարուհի Փոստանջյան. - Լուրեր ...

Հայտնում ենք Ձեզ, որ ՀՀ Վարչական դատարանը հատուկ վարույթի ընթացակարգով՝ հինգ դատավորի մասնակցությամբ, քննելու է Գրետա Դրամփյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության։ Պահանջով՝ վերացնել կառավարության այն որոշումը, որով սահմանափակվել է շուրջ 1000 դիմորդների կրթություն ստանալու իրավունքը։

«Երկիր Ծիրանի» կուսակցություն
29 հուլիսի 2020թ.

(Visited 107 times, 1 visits today)