Ես թասիբ ունեմ, ՀՀ պարկետչիկի հրամանը կատարող չեմ և խնդրեցի, որ 10 հազար դրամը փոխանցեն Աննայի ֆոնդին. Արիանա Հովսեփյան

Արիանա Հովսեփյանը, ով հայտնի է ներկա իշխանությունների վերաբերյալ իր կոշտ գրառումներով և լայվերով, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

Իմ համար մաքուր օդը շնչելով իջնում էի խանութ, մեկ էլ մի քանի կարմիր բերետավոր մոտեցան ինձ, թե բա՝ մասկա չունես։ Բոլորը ճանաչեցին ինձ, շատ հարգանքով էին, անգամ ժպտալով հասկացնում էին, որ ի՞նչ անենք, ճար չունենք, բայց մեջներից մի կարմրաթուշիկ կապիտան ուզում էր իրեն լավ տղա զգար։ Ասեցի՝ ստոպ բեյբի, հանկարծ քեզ իմ տեղը չդնես։

Ի դեպ, բան էր խոսում, չէի էլ հասկանում, դնչկալը խանգարում էր: Արձանագրությունը կազմեցին ու խնդրեցին, որ գրեմ՝ ինչի համար դիմակ չեմ կրում: Ես էլ սիրով գրեցի՝ ես թասիբ ունեմ, ՀՀ պարկետչիկի հրամանը կատարող չեմ և խնդրեցի, որ 10 հազար դրամը փոխանցեն Աննայի ֆոնդին. դե ընտանիքը փող շատ ա սիրում: Մաղթեցի տղաներին անփորձանք ծառայություն և վերադարձա տուն:

(Visited 122 times, 1 visits today)