Բեյրութի վիշտը բոլորինս է. լիբանանահայ 6 զոհերից մեկը քաղաքական գործիչ Նազար Նաջարյանն է

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել.

Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է։
ԱԳՆ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Լիբանանին թիրախային աջակցության տրամադրումն Լիբանանի ճգնաժամային կառույցի հետ համակարգելու նպատակով։ Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների հետ՝ միասնաբար գնահատելու լիբանանյան կողմի կարիքները և աջակցության շրջանակը։

Զուգահեռաբար կապ է պահպանվում հայ համայնքային կառույցների հետ՝ կարիքները գնահատելու նպատակով։

Լիբանանում դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, գործում է թեժ գիծ։

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք կապ պահպանել բացառապես ինձ հետ՝ դեսպանությանը թույլ տալով անխափան իրականացնել համակարգման ողջ աշխատանքը։

Ձեռնարկվող քայլերի մասին տեղեկատվությունը կտրամադրենք հավելյալ։

Երկու երեխաների մայր Դելիա Փափազյանն ընտանիքով բնակվում էր նավահանգստին շատ մոտ թաղամասում և զոհ է գնացել օգոստոսի 4-ին Բեյրութի խոշոր պայթյունին։ Այս մասին Արեւելքը տեղեկացավ Լիբանանից: Նա պայթյունից զոհված 5-րդ հայն է:

Նավահանգստի հզոր պայթյունը նախնական տվյալներով  70 մարդու կյանք է խլել: Ավելի վաղ հայտնի է դարձել քաղաքական գործիչ Նազար Նաջարյանի, քաղաքի կենտրոնի հիվանդանոցներից մեկի բուժքույր Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին,  եւս մեկ հայի՝ Ժակ Բարամաքյանի մահվան մասին հայտնել են հայկական լրատվամիջոցները:

Ամերիկացի գեներալները Բեյրութի ...

Ազգությամբ հայ է նաեւ զոհերից  Ալինա Զաբրին:

Հիշեցնենք, որ Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել:

(Visited 88 times, 1 visits today)