Արաբական Միացյալ Էմիրությունները կլուծի Շիրակի մարզի անապահով 1281 ընտանիքի ջեռուցման խնդիրը, նաև կտրամադրի այդ ընտանիքների երեխաներին ձմեռային հագուստ և անկողնային պարագաներ

ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության, ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության, Շիրակի մարզպետարանի, ինչպես նաև էմիրաթական Կարմիր մահիկ բարեգործական կազմակերպության համատեղ ջանքերով, այսօր մեկնարկել է «Ձմեռակացի բարեգործական ծրագիրը»։

Միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզային իշխանության ներկայացուցիչները՝ մարզպետի տեղկալ Ալբերտ Այվազյանի գլխավորությամբ, ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար Ալհամ Ռաշիդ ալ Սալամին, էմիրաթական Կարմիր մահիկ կազմակերպության ներկայացուցիչ Մուհամմադ ալ Յամային։

Ալբերտ Այվազյանը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի անունից ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել մարզում սոցիալական այսպիսի կարևոր ծրագիր իրականացնելու համար, նշել, որ ծրագրի շրջանակներում մարզի անապահով շուրջ 1281 ընտանիքների կտրամադրվի աջակցություն ջեռուցման, մասնավորապես, էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը հոգալու նպատակով, այդ թվում երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող 189 ընտանիքի, ընդհանուր առմամբ, 628 երեխայի ձմեռային հագուստ և անկողնային պարագաներ։

Նշենք որ, ծրագրից օգտվելու են Շիրակի մարզի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 20.00-ից բարձր անապահովության միավոր ունեցող, ժամանակավոր շինություններում բնակվող 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքները։

Հանդիպման ավարտին պատասխանատուները շրջել են նաև մի քանի տնակային ավաններում։ Տեղեկացնում է Շիրակի Մարզպետարանը:

(Visited 63 times, 1 visits today)