«Այ տղեն դու ես, արա». վեճ՝ ոստիկանի եւ «Սասնա ծռերի» անդամի միջև (տեսանյութ)

Այսօր վեճ է տեղի ունեցել ՃՈ աշխատակցի եւ «Սասնա ծռեր» խմբի անդամներից Գագիկ Եղիազարյանի միջեւ։

Եղիազարյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է համապատասխան տեսանյութը և կից գրել.

« ոստիկանին պետք է բացատրել, որ քաղաքացու հետ պետք է խոսել հարգալիր և սիրալիր, անգամ եթե նա ըստ քեզ որևէ կարգ է խախտել։

Ոստիկանին պետք է ստիպել, որ իր պարտականությունները յուրացնի, որ գիտելիքներ ձեռք բերի։ Ամեն տգետ ու ինքնահավան արարածի չպետք է նշանակել այդ խիստ պատասխանատու աշխատանքին։
15 րոպեից ավել տվյալ արարածից պահանջում էի ներկայացնել օրենքի այն կետը, որի հիման վրա նա իմ փաստաթղթերը պիտի վերցնի և գնա իր նախընտրած վայրում արձանագրություն կազմի այն խախտման վերաբերյալ, որն ըստ իրեն հայտնաբերել է, ողջ այդ ժամանակահատվածում նրանից պահանջում էի, որ քաղաքացու հետ 《տղավարի》 խոսելու փոխարեն ներկայանա և Դուք-ով դիմի…
Մի խոսքով հետաքրքիր կլինի՝ նայեք

ՀԳ. Հուսով եմ, որ մոտ ապագայում նման արարածները կդադարեն ներկայացնել իրավապահ համակարգը»։

[fvplayer id=»51″]

(Visited 60 times, 1 visits today)