Էլթոն Ջոնը հերթական սկանդալի կենտրոնում (Տեսանյութ)

Կադրերում երևում է, թե ինչպես է բրիտանացի երգիչը ներքև նետում թանկարժեք պայուսակը: Վայրկյաններ անց պարզ է դառնում, որ երգիչի ծանոթներից ինչ-որ մեկը հասցրել է բռնել պայուսակը, ով այն տեղավորել է մոտակայքում կանգնած ամենագնացի բեռնախցիկը։

Կենգուրուների հայրենիքում տեղի ունեցաց սկանդալը, որտեղ մասնակցություն ուներ երգիչը, առաջին դեպքը չէր: Նոյեմբերի վերջին Էլթոն Ջոնը սկանդալ էր բարձրացրել ավստրալական Պերտե քաղաքում իր համերգի ընթացքում։ Երգչին զայրացրել էր, որ անվտանգության աշխատակիցները փորձել էին դահլիճից դուրս հանել հանդիսատեսից մեկին։ Էլթոն Ջոնը նրանց հասցեին անվայել արտահայտություններով եւ զայրալից քննադատություն էր հնչեցրել՝ պահանջելով իր երկրպագուին հանգիստ թողնել, սակայն մի երգ կատարելու հետո ներողություն էր խնդրել կոպիտ արտահայտությունների համար։

(Visited 29 times, 1 visits today)