Շարքային երեսփոխաններ, թե՞ ․․․ Հայրենիքի փրկության համար իրենց ճղող Շուշան Պետրոսյանի ու Վանեցյանի որդիները անգամ բանակում չեն ծառայել

Վերջին մեկ ամսվա ընթացքում ականատես եղանք հայրենիքի «փրկիչների» հիթ շքերթի։ Իրար հերթ չտալվ փողոց դուրս եկան ու իրենց հայրենիքի փրկիչ հայտարարեցին մարդիկ, ովքեր մեղմ ասած «թքած» են ունեցել նույն հայրենիքի վրա։

Հայրենիքը օվկիանոսից այն կողմ փրկող Շուշան Պետրոսյանը, ով տեղափոխվել է ԱՄՆ, շարքային երեսփոխանի նման ճղճղում էր Նյու Յորքի փողոցներից մեկում, հայրենիք էր փրկում։

Բայց չգիտես ինչու վերջինիս որդին անգամ բանակում չի ծառայել։ Շուշան Պետրոսյանը մեկնաբանում է, թե իբր հիվանդ է։

Մեկ այլ փրկիչ, ով նաև գեներալի կոչում ունի, այս օրերին հայրենիքը փրկում է Երևանի փողոցներում։ Խոսքը Արթուր Վանեցյանի մասին է, ով պատերազմը դեռ չավարտված թողեց դեպի Շուշի տանող Շոշ գյուղի իրեն վստահված դիրքերն ու շտապեց Երևան։

 

Որոշել էր Արցախը Երևանում փրկել ու մինչ օրս էլ փրկում է։ Գեներալի կոչում ունեցող Վանեցյանի որդին ևս չի անցել պարտադիր ժամկետային զինծառայություն, իսկ որպես մեկնաբանություն, Վանեցյանը նշել է, թե իբր հիվանդ է իր որդին։ Բայց նույն Վանեցյանի հաղթանդամ որդուն փողոցային բողոքի ացիաների ժամանակ մի քանի ոստիկան պետք եղավ բերման ենթարկելու համար։

Չգիտես ինչու, հայրենիքի փրկիչների զավակները երջանիկ պատահականությամբ հիվանդ են, որպեսզի չանցնեն պարտադիր զինծառայություն։

 

(Visited 64 times, 1 visits today)