Քրիստոս հարյավ ի մեռելոց. Սուրբ Զատկի խորհուրդը

Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի  հարության տոնը նշում է այսօր` ապրիլի 12-ին: Սուրբ Հարության տոնը կոչվում է նաեւ Սուրբ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկի խորհուրդը պահպանվել է մինչ օրս, այն խորհրդանշում է գարնան զարթոնքը, կյանքի սկիզբը, վերածնունդը, հարությունը:

Զատիկը թե՛ Հին, թե՛ Նոր կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը: Զատիկը շարժական տոն է, Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից մինչեւ ապրիլի 26-ը (35 օր) ընկած ժամանակահատվածը: Զատկին նախորդում է Ավագ շաբաթը: Մինչ այդ, որպես Ավագ Շաբաթվա նախադուռ, Եկեղեցին հիշատակում է Ղազարոսի հարությունը և Հիսուսի մուտքը Երուսաղեմ։ Ղազարոսի հարությունն օրինակն է համընդհանուր Հարության, Քրիստոս Ինքն է Հարություն և Կյանք. «Ես իսկ եմ յարությւն եւ կեանք, ով հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի…» /Հովհ. 11. 25/։ Տոնի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը եւ ավարտվում երկուշաբթի: Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տեւած Մեծ Պասի շրջանը: Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով եւ ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը: Շաբաթ եւ կիրակի օրերին եկեղեցիներում մատուցվում է պատարագ եւ տեղի ունենում ժամերգություն:Ավագ Երկուշաբթի, Երեքշաբթի և Չորեքշաբթի օրերին եկեղեցական արարողությունների առանցքը մարդու անկման և փրկության խնդիրն է։ Ավագ Հինգշաբթին հիշատակումն է Վերջին կամ Խորհրդավոր ընթրիքի։

Նախքան Երուսաղեմի վերնատանն Իր 12 աշակերտների հետ զատկական սեղան նստելը, Հիսուսը հերթով լվանում է Իր բոլոր աշակերտների ոտքերը։ Սա կատարյալ խոնարհության և հեզության օրինակ է։ Այս յուրօրինակ մկրտության ծեսով Հիսուսն ավարտում է Իր աշակերտների մաքրագործումն ադամական մեղքից։ Աստված լվանում է Իր իսկ ստեղծած արարածների ոտքերը, արտահայտելով Իր կատարյալ սերը նրանց նկատմամբ և հորդորում նույն կերպ վարվել միմյանց հետ։

Ապա Հիսուսն Իր աշակերտների հետ նստում է  զատկական ընթրիքի։ Երբ սկսում են ուտել, Հիսուսը տրտմած հոգով ասում է. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկն ինձ մատնելու է… Ճիշտ է, մարդու Որդին կը գնայ այս աշխարհից, ինչպէս որ նրա մասին գրուած է, բայց վայ այն մարդուն, որի ձեռքով մարդու Որդին կը մատնուի. լաւ կը լինէր նրան, եթէ այդ մարդը ծնուած անգամ չլինէր»։ Եվ երբ աշակերտները մտահոգ հարցնում են, թե ո՞ւմ մասին է ասում, Հիսուսը պատասխանում է. «Նա է, որի համար ես այս պատառը կը թաթախեմ եւ կը տամ իրեն»։ Եվ հացը թրջելով գինու մեջ, տալիս է Հուդա Իսկարիովտացուն։ Սա վերցնում է պատառը և շուտով դուրս գնում։

Վերջին ընթրիքի ժամանակ, ի տարբերություն հրեական արտաքին ծեսի, կատարվում է հոգևոր զոհաբերություն։  Հիսուսը` բաժանելով առաքյալներին ճաշակելիք հացն ու գինին, խորհրդաբանորեն դրանք ներկայացնում է որպես Իր անձի զոհաբերություն. «Յիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց եւ տուեց աշակերտներին  ու ասաց. «Առէ՛ք, կերէ՛ք, այս է իմ մարմինը»։  Եվ բաժակ վերցնելով` գոհութիւն յայտնեց, տուեց նրանց ու ասաց. «Խմեցէ՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է նոր ուխտի իմ արիւնը, որ թափւում է շատերի համար` իրենց մեղքերի թողութեան համար»/Մատթ. 26, 26-28/:

Հետո Հիսուսն աշակերտներին պատգամում է սիրել միմյանց, խոսում Իր մահվան և հարության մասին։ Նաև, որ այդ գիշեր նրանք կուրանան Իրեն։ Եվ երբ Պետրոսը վրդովվում է և ասում, թե պատրաստ է կյանքն էլ տալ նրա համար, Հիսուսը պատասխանում է. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այս գիշեր, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ Ինձ պիտի ուրանաս»։

Ապա աշակերտների հետ գնում է Գեթսեմանի կոչվող պարտեզն` աղոթելու։ Շուտով մի ամբոխ` Հուդայի առաջնորդությամբ, որը 30 արծաթ էր ստացել մատնության համար, մոտենում է նրանց։ Հուդան մոտենում և համբուրում է Հիսուսին, որպեսզի զինվորները կարողանան ճանաչել Նրան։ Եվ Հիսուսն ասում է. «Յուդա, համբուրելո՞վ ես մատնում մարդու Որդուն»։

Այս պահից սկսվում են Հիսուսի չարչարանքները։ Նա հանձնվում է մեղավորների ձեռքը, ծաղրվում և գանահարվում, և, ի վերջո, դատապարտվում մահվան։ Աշակերտները ցրվում են և վախից թաքնվում։ Պետրոսը գիշերվա ընթացքում իսկապես էլ երեք անգամ ուրանում է Հւսուսին։ Երբ երրորդ անգամ հրաժարվում է Նրանից, ասելով, թե չի ճանաչում, աքաղաղը կանչում է։ Եվ Պետրոսը` հիշելով Հիսուսի խոսքերը, դառնապես լաց է լինում։

Հիսուսը մահվան է դատապարտվում հանցագործ Բարաբբայի հետ, բայց տոնի առիթով նրանցից մեկը պետք է ազատ արձակվեր։ Ժողովուրդն ընտրում է Բարաբբային, իսկ Հիսուսին պահանջում խաչել։  Այդ ժամանակ Պիղատոս կուսակալը բոլորի ներկայությամբ լվանում է իր ձեռքերը և ասում. «Այդ արդարի արյունից ես անմասն եմ, դուք գիտէք»։ Այդպես, Հիսուսին տանելով Գողգոթա` Գագաթ կոչվող տեղը, խաչում են։ Եվ դա ժամը երեքին էր։ Իսկ ժամը վեցին արևը խավարում է, Երուսաղեմի տաճարի վարագույրը վերից վար պատռվում երկու մասի, երկիրը շարժվում է, ժայռերը` ճեղքվում, բացվում են գերեզմանները։ Հին աշխարհը ապրում էր իր հոգեվարքը։ Դժոխքը ցնցվում էր` զգալով իր մոտալուտ կործանումը։Մեռած Հիսուսին խաչից իջեցնելով` փաթաթում են պատանքով և դնում վիմափոր գերեզմանի մեջ։ Մուտքը փակվում է վեմ քարով և կնքվում։ Գերեզմանի մոտ պահակներ են դրվում, որպեսզի մարմինը չգողանան և հետո չտարածեն, թե, իրոք, Իր իսկ ասածի պես, Հիսուսը հարություն է առել։

«Եվ օրը ուրբաթ էր, ու լուսանում էր շաբաթը» /Ղուկ.  23. 54/ :Կիրակի օրն առավոտյան Մարիամ Մագթաղինացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն գնում են գերեզման, որպեսզի անուշահոտ յուղերով օծեն Հիսուսին, և մտահոգվում էին, թե ո՞վ իրենց համար քարը կգլորի մուտքից։ Բայց վեմը մի կողմ էր ընկած, գերեզմանի մուտքը բաց էր, գերեզմանը` դատարկ։ Երկու լուսավոր զգեստներով մարդիկ` հրեշտակներ, ասում են նրանց. «Ինչո՞ւ ողջին մեռելների մէջ էք փնտրում։ Այստեղ չէ, այլ` յարեավ»։ Կանայք վերադառնում են և Հարության Ավետիսը հաղորդում առաքյալներին։Այնուհետև Հիսուսը երևում է նախ Մարիամ Մագթաղինացուն, ապա` Իր աշակերտներին։ Թովմասը նրանց հետ չի լինում, և երբ նրան ասում են, թե` Տիրոջը տեսանք, նա ասում է. «Եթե չտեսնեմ Նրա ձեռքերի վրայ մեխերի նշանը եւ… իմ ձեռքը Նրա կողի մէջ չխրեմ, չեմ հաւատայ»։  Եվ երբ դարձյալ աշակերտները միասին էին և Թովմասը նրանց հետ, Հիսուսը փակ դռներով ներս է մտնում և ասում. «Խաղաղութիւն ձեզ», ապա դիմում Թովմասին.»Բեր քո մատները եւ դիր այստեղ… եւ բեր քո ձեռքը  ու մտցրու իմ կողի մէջ. անհաւատ մի եղիր, այլ` հաւատացեալ»։ Թովմասը դողդոջուն ձայնով ասում է. «Տէր իմ եւ Աստուած իմ»։

«Որովհետեւ դու ինձ տեսար, հաւատացիր. երանի նրանց, որոնք չեն տեսել եւ սակայն կը հաւատան». ասում է Հիսուսը և նաև պատվիրում. «Գնացէք ամբողջ աշխարհով մէկ եւ քարոզեցէք Աւետարանը բոլոր մարդկանց։ Ով հաւատայ եւ մկրտուի, պիտի փրկուի, եւ ով որ չհաւատայ, պիտի դատապարտուի։… Եւ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում` մինչեւ աշխարհի վախճանը»։

Սուրբ Զատիկի տոնը գալիս է դեռեւս նախաքրիստոնեական ավանդույթից, բայց այն ժամանակի ընթացքում փոփոխությունների է ենթարկվել:

Հին Զատիկը հրեական տոներից ամենագլխավորն է։ Նրա ծագումը կապված է հրեաների` եգիպտական գերությունից ազատագրվելու հետ, որով խորհրդանշվում էր մեղքի և մահվան երկրից դուրս գալը, զատվելը և դեպի Ավետյաց երկիր ճանապարհվելը։ Այդ օրը Աստված Մովսեսի միջոցով հրամայում է հրեաներին մորթված գառան արյուն քսել տան դռան փեղկերին և վերնամասին, որպեսզի, երբ Աստված պատժեր եգիպտացիներին և ոչնչացներ նրանց բոլոր առաջնեկներին, հրեա ընտանիքները խուսափեին այդ աղետից։Հրեական զատիկը նախատիպն ու նախօրինակն է Հիսուս Քրիստոսի ինքնակամ զոհաբերության.  «Ահա Գառն Աստուծոյ, որ վերցնում է աշխարհի մեղքը» /Հովհ. 1. 29/։ Հովհաննեսի այդ մարգարեությունը, որ Հիսուսը պիտի քանդեր մեղքի կապանքները, կանխատեսումն էր դժոխքի ու մահվան  պարտության։ Նոր Զատիկն իր հետ նոր կյանք էր բերում:

Հիսուսը Հին ուխտը փոխեց Նորի, զատկական գառան փոխարեն Իրեն մատուցեց ի ճաշակում մեզ։ Թթխմոր հացի փոխարեն տվեց բաղարջ հացը` Իր մարմինը, երկնային ու հոգևոր հացը։ Գառան արյան փոխարեն` Իր անմահ, անապական ու կենդանանար արյունը, որ այդպես անգթորեն հեղեցին խաչի վրա։ Բայց շնորհիվ այդ հեղման` խաչը մահվան գործիքից վերածվեց Կենաց ծառի։

Սուրբ Զատիկի տոնին սեղանի պարտադիր կերակուրներն են ներկած ձուն, կանաչեղենը, չամիչով եւ բրնձով փլավը, ձուկը, գինին: Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը: Զատիկի խորհուրդը լինում է այն դեպքում, երբ դրան նախորդող պասային շրջանը պահվում է: Կարեւոր է ոչ միայն ուտեստային պասը, այլեւ ինքնահրաժարման, ինքնազսպման միջոցներ գտնելը:

 

 

 

 

 

 

 

 

 

Այս պահից սկսվում են Հիսուսի չարչարանքները։ Նա հանձնվում է մեղավորների ձեռքը, ծաղրվում և գանահարվում, և, ի վերջո, դատապարտվում մահվան։ Աշակերտները ցրվում են և վախից թաքնվում։ Պետրոսը գիշերվա ընթացքում իսկապես էլ երեք անգամ ուրանում է Հւսուսին։ Երբ երրորդ անգամ հրաժարվում է Նրանից, ասելով, թե չի ճանաչում, աքաղաղը կանչում է։ Եվ Պետրոսը` հիշելով Հիսուսի խոսքերը, դառնապես լաց է լինում։

 

Հիսուսը մահվան է դատապարտվում հանցագործ Բարաբբայի հետ, բայց տոնի առիթով նրանցից մեկը պետք է ազատ արձակվեր։ Ժողովուրդն ընտրում է Բարաբբային, իսկ Հիսուսին պահանջում խաչել։  Այդ ժամանակ Պիղատոս կուսակալը բոլորի ներկայությամբ լվանում է իր ձեռքերը և ասում. «Այդ արդարի արյունից ես անմասն եմ, դուք գիտէք»։ Այդպես, Հիսուսին տանելով Գողգոթա` Գագաթ կոչվող տեղը, խաչում են։ Եվ դա ժամը երեքին էր։ Իսկ ժամը վեցին արևը խավարում է, Երուսաղեմի տաճարի վարագույրը վերից վար պատռվում երկու մասի, երկիրը շարժվում է, ժայռերը` ճեղքվում, բացվում են գերեզմանները։ Հին աշխարհը ապրում էր իր հոգեվարքը։ Դժոխքը ցնցվում էր` զգալով իր մոտալուտ կործանումը։Մեռած Հիսուսին խաչից իջեցնելով` փաթաթում են պատանքով և դնում վիմափոր գերեզմանի մեջ։ Մուտքը փակվում է վեմ քարով և կնքվում։ Գերեզմանի մոտ պահակներ են դրվում, որպեսզի մարմինը չգողանան և հետո չտարածեն, թե, իրոք, Իր իսկ ասածի պես, Հիսուսը հարություն է առել։

«Եվ օրը ուրբաթ էր, ու լուսանում էր շաբաթը» /Ղուկ.  23. 54/ :Կիրակի օրն առավոտյան Մարիամ Մագթաղինացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն գնում են գերեզման, որպեսզի անուշահոտ յուղերով օծեն Հիսուսին, և մտահոգվում էին, թե ո՞վ իրենց համար քարը կգլորի մուտքից։ Բայց վեմը մի կողմ էր ընկած, գերեզմանի մուտքը բաց էր, գերեզմանը` դատարկ։ Երկու լուսավոր զգեստներով մարդիկ` հրեշտակներ, ասում են նրանց. «Ինչո՞ւ ողջին մեռելների մէջ էք փնտրում։ Այստեղ չէ, այլ` յարեավ»։ Կանայք վերադառնում են և Հարության Ավետիսը հաղորդում առաքյալներին։Այնուհետև Հիսուսը երևում է նախ Մարիամ Մագթաղինացուն, ապա` Իր աշակերտներին։ Թովմասը նրանց հետ չի լինում, և երբ նրան ասում են, թե` Տիրոջը տեսանք, նա ասում է. «Եթե չտեսնեմ Նրա ձեռքերի վրայ մեխերի նշանը եւ… իմ ձեռքը Նրա կողի մէջ չխրեմ, չեմ հաւատայ»։  Եվ երբ դարձյալ աշակերտները միասին էին և Թովմասը նրանց հետ, Հիսուսը փակ դռներով ներս է մտնում և ասում. «Խաղաղութիւն ձեզ», ապա դիմում Թովմասին.»Բեր քո մատները եւ դիր այստեղ… եւ բեր քո ձեռքը  ու մտցրու իմ կողի մէջ. անհաւատ մի եղիր, այլ` հաւատացեալ»։ Թովմասը դողդոջուն ձայնով ասում է. «Տէր իմ եւ Աստուած իմ»։

 

«Որովհետեւ դու ինձ տեսար, հաւատացիր. երանի նրանց, որոնք չեն տեսել եւ սակայն կը հաւատան». ասում է Հիսուսը և նաև պատվիրում. «Գնացէք ամբողջ աշխարհով մէկ եւ քարոզեցէք Աւետարանը բոլոր մարդկանց։ Ով հաւատայ եւ մկրտուի, պիտի փրկուի, եւ ով որ չհաւատայ, պիտի դատապարտուի։… Եւ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում` մինչեւ աշխարհի վախճանը»։

 

 

 

(Visited 160 times, 1 visits today)