Քեզ 48 ժամ. ժամանակը գնաց. ինչո՞ւ է Գևորգ Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին ժամանակ տվել

Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է վարչապետ  Նիկոլ Փաշինյաին և նրան ժամանակ տվել.

Հրավեր Նիկոլ Փաշինյանին
Փաշինյա՜ն, քո ասած՝ 3 միլիոն վարչապետերից մեկը՝ Գևորգ Պետրոսյանը, քեզ հրավիրում է Հ1-ի կամ Ազատություն ռադիոկայանի եթեր (նկատի ունեմ՝ քեզ հարազատ լրատվամիջոցները)՝ ուղիղ հեռարձակմամբ բանավեճի:
Կխոսենք քո նախընտրական խոստումների կատարման, Հանրաքվեի վնասակար քարոզարշավի, այն չեղարկելու, Սահմանադրական դատարանի ապօրինի կազմաքանդման, դատարանների նսեմացման ու սեփականաշնորհման, օտարերկրյա ներդրումների ձախողման, մարդկանց անօրինական հետապնդումների ու երկրում բռնատիրության հաստատման և այլ հարակից թեմաների շուրջ:
Կարծում եմ՝ առաջարկս վերամբարձ չէ… Չէ՞ որ մեկուկես տարի իրար կողք-կողքի նստել ենք՝ որպես պատգամավոր:

Համ էլ ես 3 միլիոն վարչապետերից մեկն եմ:
Քեզ 48 ժամ:
Սպասում եմ պատասխանիդ…
Լիահույս եմ, որ լրիվ չես կորցրել ընդդիմադիր ժամանակվա քաջությունդ…
Ես մի պայման եմ միայն դնում. Դիմակ չեմ դնելու…
Ժամանակը գնաց…

(Visited 97 times, 1 visits today)