Փաշինյանը, եղել է ու մնացել է նույն իր մարդ տեսակի մեջ, մնացել է այնպիսին ինչպիսին կար. Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանը գրել է.
Շատերի մոտ թյուր կարծիք կա ձևավորված, որ ժողովրդի լեզվով ասած «աթոռը» փոխում է մարդու տեսակը։ 

Ստիպված եմ հիասթափեցնել, «աթոռը» երբեք չի փոխել ու չի փոխում մարդկանց, մարդիկ չեն փոխվում, մարդիկ նույն են մնում, մնում են էպիսին ինչպիսին կային, ուղղակի էդ «աթոռի» ընձեռած հնարավոորություններն ամեն մեկը յուրովի է օգտագործում՝ հարմարեցնելով իր տեսակին։

Այո, պետական պաշտոն ու առավել ևս երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնած անձը երբեմն կարող է և ես գտնում եմ որ նաև պարտավոր է ի շահ պետության սեփական ամբիցիաներին դեմ գնալով իր երբեմնի արած հայտարարություններին հակասող գործողություններ անել, կրկնում եմ, եթե իհարկե դա բխում է միայն պետության, այլ ոչ թե անձնական շահերից:

Պարզապես նողկալի են սոցցանցերում ...

Մինչև նախագահի աթոռը զավթելը նախկինները շատ ավելի լավը կամ վատը չէին քան դրանից հետո, նույնն էլ Փաշինյանը, եղել է ու մնացել է նույն իր մարդ տեսակի մեջ, մնացել է այնպիսին ինչպիսին կար։

Ես երբեք կողմնակիցը չեմ եղել այն գաղափարի,որ աթոռը կամ պաշտոնը փոխում է մարդկանց, պարզապես այդ աթոռը կամ պաշտոնը հնարավորություն է ընձեռում մարդկանց իրենց տեսակի դրսևորման համար։

(Visited 57 times, 1 visits today)