«Չէէ՜, տու կուճիր (փոքրամարմին) մարդ ըս, տու կարել չըս Ավոն ինիս, Ավոն իրեք մետր բոյ օնե․․․»

Մի օր Մոնթեն Մարտունու տներից մեկի մոտով անցնելիս է լինում, տեսնում է՝ տան հողամասում տարեց մի կին է աշխատում։ Մոնթեն ներս է մտնում ու հետաքրքրվում՝ ի՞նչ է մտածում, որ պատերազմական թեժ իրավիճակում հող է մշակում։ Կինն ասում է, որ ոչ մի վախ չունի, քանի որ Ավոն է զբաղված Մարտունու պաշտպանությամբ, ուրեմն ոչ մի թշնամի չի հատի սահմանը։ Լսելով, թե ինչ ոգևորությամբ է տարեց կինը խոսում իր մասին, Ավոն հարցնում է կնոջը՝ ի՞նչ տեսակ մարդ է այդ Ավոն։

Կինը սկսում է նկարագրել Ավոյի քաջությունը, վեհությունը, հզորությունն ու ասպետական կերպարը։ Մոնթեն լսում է, մի կուշտ ծիծաղում ու խոստովանում, որ Ավոն ինքն է։ Տարեց կինը տարակուսանքով նայում է Մոնթեին ու ասում․ «Չէէ՜, տու կուճիր (փոքրամարմին) մարդ ըս, տու կարել չըս Ավոն ինիս, Ավոն իրեք մետր բոյ օնե․․․»։

Առասպելական հերոս Ավոն տարեց կնոջ պատկերացումներում բոլորովին այլ տեսք ուներ։P.S. Արցախցիները Մոնթե Մելքոնյանին Ավո են կոչում։ Պատերազմի ողջ ընթացքում շատ քչերն էին իմանում, որ Ավոյի իրական անունը Մոնթե է։P.S.2 Ես այս պատմությունը Սիրուշ տատիկիցս եմ լսել ու սիրով կիսվեցի ձեզ հետ։ Դուք էլ, եթե Մոնթեի մասին պատմություններ գիտեք՝ գրեք այս գրառման տակ. միասին մի գեղեցիկ հուշապատում կարող ենք կերտել մեր ամենաՀԱՅի մասին։
На изображении может находиться: 1 человек, сидит
Արմինե Հայրապետյան

(Visited 59 times, 1 visits today)