«Մենք ունենք մեծ սեր, որը գիտի ներել, հասկանալ». Նելլիի ընտանիքը 10 տարեկան է

Նելլիի եւ ամուսնու՝ Ռաֆֆիի ընտանիքը 10 տարեկան է: Թե ինչպիսի օր են ունեցել՝ Նելլին պատմել է ետ զրույցում եւ լուսանկարներ տրամադրել:

«Միշտ խոսել եւ մտածել ենք, որ կնշենք ամուսնության 10 տարին, քանի որ մեր կյանքի կարեւոր ու երջանիկ օրերից է: Ամուսնության 10 տարին նշեցինք մեր ամենահարազատների հետ՝ բարեկամներ, մտերիմներ, ովքեր մեզ հետ կիսեցին մեր ուրախությունը»,- պատմել է Նելլին: Նրա խոսքով, անակնկալներով լի շատ լավ օր են ունեցել. «Հատուկ այդ օրվա համար Հայաստան էին ժամանել հարազատ երկու քույրերս»:

Նելլին դուստրերի հետ երեկոյին ներկայացել է ալ կարմիր զգեստով: Ասում է՝ կարմիրն իր գույնն է, նաեւ՝ սիրո գույն. «Քանի որ երբեք չենք դադարում իրար սիրել եւ խոսել այդ սիրո մասին, կարծում եմ՝ կարմիրը շատ խորհրդանշական էր»:

Զրուցակիցս նշել է նաեւ, որ որպես ընտանիք կայացել են. «Հենց այդ օրն էլ ասացի, որ մենք էլ ունենք խնդիրներ, ինչպես յուրաքանչյուր ընտանիք, անհամաձայնություններ, բայց մենք ունենք մեծ սեր, որը գիտի ներել, հասկանալ եւ ընդառաջել: Շատ են ասում, որ մենք օրինակելի ընտանիք ենք, բայց մենք անցել ենք շատ ու շատ դժվարությունների միջով, թե հոգեպես, թե ֆիզիկապես ու ֆինանսապես»:

(Visited 34 times, 1 visits today)