Մենք իրար հետ ապրելու ենք, իրար չենք ատելու, իրար ներելու ենք, իրար ժպտալու ենք, անմասն մի մնա,միացիր ուժեղ Հայաստանի ընթացքին

Այս նկարը «սիրո ու համերաշխության» «հեղափոխության» մասին չէ: Դրա ավարտի մասին է ու մեծ ցանկության` մեր երկիր բերել համերաշխություն, մեր ընտանիքներ` անդորր ու հանդարտություն:

Սա հայրենիք ունենալու իրավունք վաստակելու մասին է:

Սա արժանապատվություն ունենալու մասին է:
Անտարբեր չլինելու մասին է:

Մեր տղերքի սխրանքը իմաստավորելու մասին է:
Վիրավոր տղերքի մասին հոգ տանելու շանս ունենալու մասին է:

Արփինե Հովհաննիսյան. Կիրակի օրը չկա ավելի կարևոր բան, քան տեղամաս գնալն ու  քվեարկելն է - Պանորամա | Հայաստանի նորություններԱնհետ կորածների ու գերիների հարցերով զբաղվող ունենալու մասին է:

Մեր երեխեքին լավ երկիր թողնելու հնարավորության մասին է:

Մեր ԲՈԼՈՐ հայրենակիցների հետ հաշտ ու համերաշխ ապրելու մասին է: Իրար չատելու մասին է:

Սա Հայաստանին շանս տալու մասին է:

Սա ղեկավար ունենալու մասին է:

Արփինե Հովհաննիսյան. Կիրակի օրը չկա ավելի կարևոր բան, քան տեղամաս գնալն ու  քվեարկելն է - Պանորամա | Հայաստանի նորություններՍիրելի հայրենակի՜ց սա իմ ու քո մասին է: Մեր լավ ապրելու, միասին երազելու ու երազանքներն իրականացնելու մասին է: Մենք իրար հետ ապրելու ենք, իրար չենք ատելու, իրար ներելու ենք, իրար ժպտալու ենք: Անմասն մի մնա: Միացիր ուժեղ Հայաստանի ընթացքին:
Կիրակի օրը չկա ավելի կարևոր բան, քան տեղամաս գնալն ու քվեարկելն է:

Հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն խաղաղության ու հանուն միասնականության խնդրում եմ քվեարկել «Հայաստան» դաշինքի համար, որի առաջնորդն այսօր ասաց ամենակարևորը` ինքը լինելու է բոլորի, այլ ոչ միային յուրայինների ղեկավարը` առանց բաժանարար գծերի ու պիտակների, առանց վրեժի ու քինախնդրության:

(Visited 67 times, 1 visits today)