Մարիամ Ալեքսանյանն՝ ավտովթարի, նյարդայնացնող հանգամանքի եւ ապագա ամուսնու մասին

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն օրերս ինստագրամյան «Սթորի» բաժնում հարցուպատասխան էր նախաձեռնել, դե, իսկ հետեւորդները տարաբնույթ հարցեր են հղել:

Նրանք հետաքրքրվել են, թե որ բուհն է ավարտել դերասանուհին (ԵԹԿՊԻ), արդյո՞ք շատ է վախեցել վերջերս տեղի ունեցած ավտովթարից, ինչպիսի՞ն պետք է լինի ապագա ամուսինը, եւ այլն:Հետեւորդներից մեկը խորհուրդ է հարցրել՝ ինչ անել, երբ նախկին ընկերն ուրիշի հետ է, Մարիամն էլ հորդորել է առավելագույնս երջանիկ ապրել:

Խոսելով ավտովթարի մասին՝ դերասանուհին նշել է, որ երկու օր վատ է եղել, գլխացավ ու սրտխառնոց է ունեցել.«Այժմ լավ եմ, շնորհակալություն: Ավտոմեքենա չունեմ, եւ դա է միակ նյարդայնացնող հանգամանքը»:

(Visited 85 times, 1 visits today)