Դուք թքած ունեք Ջերմուկի էլ, նրա համար կռիվ տվողի վրա էլ, եթե ոսկին ու իշխանությունը ձերը չէ. Նվեր Մնացականյան

Նվեր Մնացականյանը դարձյալ ջախջախիչ մեկ րոպե է ունեցել.

Քանի դեռ քաղաքական նշաձողը իջեցնելու համար իջեցնողը չի վճարում սեփական արժանապատվությամբ, ընդ որում ուղիղ համամասնությամբ, կշարունակվի համաճարակի ժամին դիմակ կրել-չկրելը սարքել կուսակցական կրեդո, կորոնավիրուսից մահացածներին էլ կոչել զոհեր, անբարո այդ սայթաքումը կուսակցական խղճի տակ սղղացնելով։ Ավելի տհաճ կլինի, եթե մեկը հարցնի՝ իսկ սահմանին զոհվածն ով է։ Լավ, կարելի է անգամ քաղաքական հուզիչ վերնագրով ու մեծահարուստ ախորժակով նորերից կրկին գնալ հին տերերի դուռը, թե, գիտեք, սա էլ քաղաքական ռետրոյի հայրենիքն է, որի վարձկանները հիմա էլ կռիվ են տալիս Ամուլսարի մատույցներում, ափսոս՝ նենգափոխելով բնապահպանական ճակատամարտը։

Նվեր Մնացականյանը վարակվել է ...

Այդ ինչպես է լինում, որ երևանյան դատարանների քաղաքական ըմբոստները հիմա էլ Ջերմուկի համար են ճղճղում ոստիկանի մեքենային թառած։ Գոնե Ամուլսարը թողեք այն բնապահպանին, որը ձեր քաղաքական կերակրատաշտից դուրս է ապրում։ Եվ ձեզ միամտի տեղ մի դրեք․ ոստիկանն այդ բնապահպանին չի կոտրի, որովհետև երկուսն էլ լավ գիտեն, որ դուք թքած ունեք Ջերմուկի էլ, նրա համար կռիվ տվողի էլ վրա, եթե ոսկին ու իշխանությունը ձերը չէ․․․ Հաջողություն։

(Visited 74 times, 1 visits today)