Ինչպես տան պայմաններում պատրաստել վաֆլի

Ինչ է հարկավոր

Ալյուր — 2 բաժակ

Շաքարավազ — 100 գ

Ձու — 1 հատ

Սենյակային ջերմաստիճանի կարագ — 30 գ

Ջուր — 0.5 լ

Աղ, սոդա — թեյի գդալի ծայրով

Վանիլին

Վաֆլի․ Տան պայմաններում պատրաստեք ...

Հարկավոր է կարագը հալեցնել շաքարավազի հետ, այնուհետև ավելացնել ձուն, աղը, սոդան և վանիլինը:

Պատրաստված զանգվածին ավելացնել 1 բաժակ ջուր, լցնել ալյուրը և լավ խառնել, որպեսզի ստացվի համասեռ զանգված:

Խմորը լցնել տաքացրած` վաֆլի թխելու սարքի մեջ և եփել, մինչև դառնա ոսկեգույն: Հարկավոր է զգուշորեն ամանի միջից հանել  վաֆլին և փաթաթել գլանակաձև:

(Visited 186 times, 1 visits today)