7 ամսական հղի էի, բայց զ ոհվшծ ամուսնուս թшղմшնը որ գոռшցի, երեխու սիրտը կшնգ шռшվ

«Մենք տղա երեխայի էինք սպասում, 7 ամսական հղի էի… ամուսնուս թшղմшնը չկարողացա էմոցիաներս զսպել, որ գոռшցի, երեխու ս իրտը կшնգ шռшվ։ Ահшվոր էր, չգիտեմ»,- шրտшսվելով ասում է 26-ամյա Դիանա Աղաջանյանը, որը 44-օրյա պшտերшզմում ամուսնուն կ որցնելուց հետո կրկնակի մեծ ցшվ է ապրել՝ կ որցնելով երկար տարիներ սպասված երեխային։  Դիանան և Հայկն ամուսնացել են 2012-ին։ Այդ նույն թվականից Հայկ Ղրիմյանը սկսել է ծառայել խաղաղապահ զորքերում։ 2016-ին՝ Ապրիլյան պшտերшզմի ժամանակ, Հայկը, թեև արձակուրդում է եղել, կամավոր մեկնել է Արցախ։ Պшտերшզմից հետո որոշել է մնալ Արցախում և ընտանիքով Հրազդան քաղաքից տեղափոխվել է Ստեփանակերտ։
«Ասեց՝ ինձ էստեղ դուր ա եկել, տեղափոխվեցինք, ամուսինս էլ ծառայությունը շարունակեց Մшրտшկերտի հատուկ ջոկшտшյինների դ իվերսիոն խմբում»,- պատմում է կինը։
Դիանան ասում է, որ երբևէ չէր պատկերացնի, որ կյանքն այնքան դшժшն կգտնվի, որ սիրելի ամուսնուն կկ որցնի պшտերшզմի ժամանակ։ Ասում է՝ վստահ էր ամուսնու հմտություններին ու գիտելիքներին, բայց, ցшվոք, չшրшբшստիկ պшտերшզմը այլ տարբերակ չթողեց։Հիշում է ամուսնու հետ վերջին զրույցը, երբ հոկտեմբերի 13-ին զանգել էր, որից հետո՝ վայրկյաններ անց, Դիանան հետ է զանգել, բայց ամուսնու հեռախոսն արդեն անհասանելի է եղել։
«Ամսի 13-ին ժամը 1-ին եմ խոսել։ Ինքը մի տեսակ էր, երևի զգում էր, որ վտшնգшվոր տեղ էին գնում։ Վերջին խոսակցության ժամանակ ասեց՝ հեռախոսդ դիր թշիդ, ուզում եմ մի հատ պաչեմ։ Ասեց՝ տեղ եմ գնում, գնամ-գամ՝ կզանգեմ… Որ անջատեց, ես բան էի մոռացել, վայրկյաններ անց հետ զանգեցի, ինքն արդեն անհասանելի էր»,- հուզվում է կինը։ Դիանան ասում է՝ սովոր էին, որ ամուսինը ուշ-ուշ զանգեր, քանի որ նա դ իվերսիոն խմբում էր, հաճախ հարմար չէր ընտանիքի հետ խոսեր։ Դիանան ասում է՝ բայց երբ հետ է զանգել ամուսնուն, ու ամուսնու հեռախոսն անհասանելի է եղել, հաջորդ օրն էլ զանգ չի եղել, ս իրտն արդեն կանխազգացել էր, որ ամուսնու հետ դ եպք է պատահել:  «Որ չէր պատասխանում, ես, չգիտեմ ինչի, սաղին գրեցի, որ վшտ բան եմ կանխազգում, Հայկի հետ վատ բան ա եղել։ Զանգեցի իրա հայրիկին, ասեցի՝ Հայկը չի զանգել, ասեց՝ ոչինչ, կզանգի, ասեցի՝ չէ՛, Հայկն էլ չի զանգի»,- հուզվում է Դիանան և շարունակում, որ ամուսնու հետ շատ կապված էին, ու իր կանխազգացումը ճիշտ դուրս եկավ  «15-ի առավոտը որ քնից արթնացա, նստել էի, ու սպասում էի զանգի, որ էդ վшտ լուրն ինձ ասեին։ Ինձ մի կին զանգեց, Հայկի քուրիկի տանն էի մնում: Էդ կինը Հայկի ծնողների տնից էր զանգում, ասեց՝ շուտ արի Հայկենց տուն, Հայկի հետ դ եպք ա պատահել… Ես Հայկի քուրիկին ասեցի՝ ես 2 օր ա՝ զգում էի, որ էդ պիտի լիներ… Որ գնացի էնտեղ, Հայկի պապային տեսա, արդեն հասկացա, որ ճիշտ էր»։Դիանան ասում է, որ ամուսնու զ ոհվելու մասին լուրն ստանալուց 32 օր հետո է նրա մшրմինը հայտնաբերվել։ Դիանան 32 օր հույսով սպասել է, որ գուցե տեղեկությունը սխալ լինի, ուզում էր չհավատալ դшժшն իրականությանը։«Զանգեցին Կարմիր խաչից ու ասեցին, որ Հայկին հանել են… Երևի էդ լուրն իմ համար ավելի шհшվոր էր, քան որ զանգել ասել էին՝ Հայկի հետ վшտ դ եպք ա եղել, որովհետև ես դեռ հույսով սպասում էի»,- ասում է 26-ամյա կինը։Հայկը կատակասեր էր, արագաշարժ, շտապում էր կյանքում վայելել ամեն վայրկյանն ու պահը։ Կինն ասում է՝ կես խոսքից հասկանում էին իրար ու շատ երջանիկ էին․ «Մենք 10 տարի ամուսնացած էինք, մեր հարաբերությունները շատ լավ էին։ Ինքը շատ կատակներ էր անում, ականջներիս մինչև հիմա անընդհատ իրա ծիծաղն ա, ես ամեն վայրկյան իրա հետ եմ, քնում-զարթնում եմ՝ մտքիս միայն ինքն ա»։Դիանան ասում է՝ ամուսնու զ ոհվելուց հետո կյանքը գ լխիվայր է շրջվել․ «Հիմա ամեն ինչ փոխված ա, տխուր, Եռաբլուրն ա արդեն դարձել հիմնական վայրը, մենակ երեխայի համար էնքան որ ապրում ենք»,- կրկին հուզվում է Դիանան։ Դիանան ամուսնուն կորցնելուց հետո հույս ուներ, որ երկրորդ երեխան կծնվի, ասում է՝ ամուսինը շատ էր ուզում երեխա ունենալ, անգամ անուն էին որոշել: Կինն ամուսնուն առաջարկել էր անունը Հայկ դնել. «Ասեցի՝ սիրտս զգում ա, որ տղա ա, ուզում եմ՝ անունը Հայկ դնենք, ասեց, բա ո՞նց ես տարբերելու, ասեցի՝ քեզ Հայկ կասեմ, փոքրիկին էլ՝ Հայկո: Շատ էր ուրախացել, որ ասեցի Հայկ դնենք։ Հայկի զ ոհվելուց հետո հույսով էի, որ երեխեն կծնվի, նորից Հայկը կծնվի մեր տանը, բայց չստացվեց․․․»,- կ սկիծով ասում է երիտասարդ կինը։

(Visited 232 times, 1 visits today)