44-օրյա պատերազմում զո հված Էդգարի մայրը տուն է գնել սահմանամերձ Բնունիսում եւ հյուրատուն է հիմնում… Երազանքի հետեւից

Արցախյան 44-օրյա պшտերազմում զп հված ժամկետային զի նծառայող Էդգար Մարգարյանի մայրը՝ Արսինե Սահակյանը, որոշել է իրագործել իր եւ որդու երազանքը: Շուրջ քսան տարի վարձակալությամբ ապրելուց հետո որդեկ որույս մայրը որոշել է սեփական տունն ունենալ:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում նա պատմեց, որ որդին եւս ուզում էր հայրենի հողի վրա սեփական հողակտորն ունենալ եւ տուն կառուցել: Կապ չուներ՝ այդ տունը հայրենիքի որ անկյունում կլիներ՝ չնայած ավելի շատ հակված էր գյուղական համայնքում կառուցել այն:

43-ամյա Արսինեն միայնակ է մեծացրել որդուն՝ տարբեր ժամանակներում տնից տուն տեղափոխվելով ու տարբեր բնակարաններ վարձակալելով: Որդեկորույս մոր այս գաղափարի ոգեշնչման հիմք են դարձել «Հայ գյուղ» սոցիալական ձեռնարկատիրության հիմնադիր Ստելլա Սարուխանյանի ուղիղ եթերները, որտեղ Սարուխանյանը ներկայացնում է հայկական գյուղերում առկա խնդիրները եւ գյուղացիների հետ միասին փորձում լուծումներ գտնել դրանց համար:

Ստելլա Սարուխանյանը զարգացման ծրագիր է անում Սյունիքի սահմանամերձ հինգ գյուղերում (Նժդեհ, Տոլորս, Ցողունի, Բնունիս եւ Դաստակերտ): Արսինեն հայտնեց, որ տան որոնումները հենց այդ հինգ գյուղերում է իրականացրել: Ի վերջո ընտրությունը կանգ է առել Բնունիսի վրա:

«Տունը կիսաքանդ վիճակում է, դեռ շատ անելիքներ կան: Բայց ամեն ինչ անելու եմ՝ հնարավորինս արագ կյանքի կոչելու համար: Բոլորի հայացքներն ուզում եմ ուղղել այդ գյուղին»,- ասաց նա: Արսինեի խոսքով՝ այդ կերպ ե՛ւ տուն կունենա որդու անունով, ե՛ւ կարող է բիզնես ծրագիր անել՝ օգտակար լինելով սեփական երկրին: Նա Բնունիսի իր երկհարկանի տունը վերանորոգելուց հետո հյուրատան է վերածելու, որտեղ մարդիկ կհյուրընկալվեն աշխարհի տարբեր ծայրերից:

Արսինեն պատմեց, որ սկզբում չի իմացել՝ Բնունիսն ինչ խնդիրներ ունի, բայց հասցրել է մանրամասն ուսումնասիրել: Նա միայն հյուրատան հիմնումով չի սահմանափակվելու, փորձելու է նաեւ օգտակար լինել մյուս 4 գյուղերի, մասնավորապես, Նժդեհի ոռոգման ջրի խնդրի կարգավորմանն ու այլ հարցերի. «Նժդեհում էլ խնդիրները բազմաթիվ են՝ բուժկետի, ջրի, կենսական կարեւոր պայմանների

բացակայություն, կիսաքшնդ դպրոց եւ այլն: Մшհացող գյուղ է համարվում, որովհետեւ եթե մի գյուղում կա ընդամենը 22 տուն, դպրոցում սովորում է 9-10 աշակերտ, ուրեմն այդ գյուղերն արդեն թիրшխային են ու ցшվոտ կողմ ունեն: Դպրոցում սովորական երեխաներ չեն կրթություն ստանում, այնտեղ մшհապարտներ են սովորում»:

Արսինեն հայտնեց, որ որոշել է Նժդեհի դպրոցի մի անկյունում էլ կանանց եւ աղջիկներին կարել սովորեցնել: «Էդգարիս ապահովագրական գումարի կեսն եմ ստացել՝ 5 միլիոնը: Կեսը հայրը վերցրեց. մենք ամուսնալուծված ենք: Այդ գումարի մի մասով Էգգարիս հիշատակին նվիրված միջոցառում արեցի, խաչքար եմ պատվիրել իր անունով: Մի մասով էլ կարի մեքենաներ եմ գնել, պրոֆեսիոնալ կտոր եւ այլն»,- ասաց նա:

Սոցիալական խնդիրներն ավելի լավ պատկերացնելու եւ դրանք վեր հանելու համար ընդունվել է «Սոցիալական ձեռներեցների դպրոց»: Եվ ինչպես ինքն է ասում, քայլ առ քայլ գնում է իր եւ որդու նպատակի հետեւից: Ես երդվել եմ ծառայել երկրիս եւ որդուս արածի դիմաց նաեւ իրեն իմ պարտքը տամ, բայց դժվար էլ կարողանամ այդ պարտքը տալ ամբողջ կյանքումս»,- չկարողանալով զսպել հուզմունքը՝ ասաց Էդգարի մայրը: Էդգարը 1 տարի 8 ամսվա ծառայող է եղել, երբ զпհվել է: Ծառայում էր Հադրութում, եղել է նռ նակшձիգ: «Սեպտեմբերի 27-ին է Էդգարիս ծննդյան օրը, այդ օրն էլ սկսվեց չարաբաստիկ պատերազմը»,- ասաց նա:

Էդգար Մարգարյանը զпհվել է հոկտեմբերի 1-ին, բայց նրա դ ին մորն են հանձնել 2021 թվականի հունվարի 17-ին: Պարգեւատրվել է «Արիության մեդալ»-ով եւ «Մար տական խաչ երկրորդ աստիճան» շքանշանով: «Էդգարս 27 օր շարունակ մնացել է չեզոք գոտում, ոչ ոք չէր համարձակվում մտնել ու մարմիններն այդտեղից դուրս բերել: Հետո աշխարհազորայիններից մի ջոկատ էր հանել: Դրանից հետո Հայաստանի մեջ կորավ որդուս

մարմինը, քանի որ անճանաչելի էր դարձել: ԴՆԹ անալիզներ էինք անում, կոդեր, կոդեր, կոդեր…: Ես այդ օրերին ինքս իմ մեջ որոշել էի՝ կա՛մ պիտի զինվորական դառնամ, ծառայեմ Հայաստանի Հանրապետությանը, կա՛մ ինչ-որ մի գործ սկսեմ կամավորական ու այդ կերպ ծառայեմ երկրիս»,- պատմեց Արսինեն:

Նա նշեց, որ հատուկ որոշել է սոցիալական ձեռնարկատիրության միջոցով իրականացնել հյուրատան տնօրինումը, որպեսզի ինքնուրույն չտնօրինի. «Այդ կերպ եկամտիդ 50 տոկոսը գնում է պետությանը, պետության հայացքներն ուղղվում են գյուղին, այդ գումարը պտտվում, նորից գալիս է գյուղ»:

Արսինեն Բնունիսում գնած տան համար 5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար է տալու: Քանի որ գումարը չունի, տան տիրոջ հետ պայմանավորվել է մաս-մաս վճարել: «Մի քիչ գումար ես ունեմ, մնացած էլ սրտացավ մարդկանց միջոցով կտամ. ընկերներս հաշվեհամար են բացել, որպեսզի յուրաքանչյուր անձ 1 դոլար ներդրում անի: Այդ քայլով նաեւ ներդրողն իր հայացքը կուղղի դեպի այդ գյուղ: Հետագայում կգան Բնունիս, կհետաքրքրվեն՝ Արսինեի նախաձեռնությունն ի՞նչ եղավ, կամ աշխատանքներն ի՞նչ փուլում են»,- նկատեց Արսինե Սահակյանը:

Որդեկորույս մայրը պատմեց, որ բավականին բարդ գործընթացների միջով է անցնում որդու երազանքի հետեւից գնալու ճանապարհին. տները, որոնք նա ցանկացել է գնել, գյուղացիները, իմանալով նպատակը, թանկացրել են եւ 1 միլիոն նախանշված գինը աստիճանաբար բարձրացրել:

Զո հված զինվորի մայրը հույս ունի, որ իր այս քայլից հետո գուցե գյուղացիներն էլ ոգեշնչվեն եւ իրենց տները սարքեն հյուրատուն՝ ոչ միայն գումար աշխատելու, այլեւ գյուղը կենդանացնելու եւ որ ամենակարեւորն է՝ չհայաթափելու նպատակով:

«Կարող են նաեւ գումար ունեցող մարդիկ լինել, որոնք, տեսնելով այս նախաձեռնությունը, պարզապես կարող է նրանց մոտ ցանկություն առաջանա. սահմանամերձ գյուղի մի խարխուլ տան էլ իրենք շունչ տան»,- եզրափակեց նա:

(Visited 16 times, 1 visits today)