Ստեփանակերտն առաջարկվում է ադրբեջանական կտավները փոխարինել Շուշիում մնացած հայկական գործերով

Разрушения в Шуши неисчислимы. ГСЧС АрцахаՍտեփանակերտն առաջարկում է ադրբեջանական կտավները փոխարինել հայ, ռուս և ֆրանսիացի նկարիչների՝ Շուշիում մնացած աշխատանքների հետ: Այս մասին հայտնում է Սպուտնիկը:

Արցախի կրթության, գիտության, մշակույթի նախարար Լուսինե Կարախանյանի խոսքով՝ այդ նկարները պահվում էին Կերպարվեստի պետական թանգարանում:

Արցախյան առաջին պատերազմից հետո հայկական կողմի տրամադրության տակ են հայտնվել ադրբեջանցի գեղանկարիչների 40 կտավ, բայց Բաքուն չի փորձել դրանք վերադարձնել: Այժմ Արցախն առաջարկում է փոխարինել դրանք հայկականներով: Այդ առաջարկը փոխանցվել է ռուս խաղաղապահների միջոցով:

Haqqin.az44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողությանն անցած Շուշիում մնացել են Մարտիրոս Սարյանի, Գառզուի, Մինաս Ավետիսյանի, Պավել Կուզնեցովի, Դմիտրի Ժիլինսկու և այլոց բարձրարժեք կտավներ:

(Visited 54 times, 1 visits today)