Ով է մոլորված և հակառակորդի սահմանը հատած հայ սպան (տեսանյութ, լուսանկար)

Meydan TV-ն հրապարակել է եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթված և մոլորված սպա Գուրգեն Ալավերդյանի լուսանկարը և կարճ տեսանյութ:

Հիշեցնենք, որ մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է:

«Ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերսшնտ»,- գրել էր Շուշան Ստեփանյանը:

(Visited 225 times, 1 visits today)