Հնարավոր է Կենտրոն հեռուստալիքը փակվի

В Армении арестовали лидера оппозиции Царукяна за подкуп избирателей - РИА  Новости, 25.09.2020«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կադրային լուրջ «ռակիրովկաներ» է իրականացնում «Կենտրոն» հեռուստաընկերությունում։ Երեկ երեկոյան տեղեկացանք, որ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը, ով «Կենտրոնում» համակարգում էր լուրերի բլոկը, հրաժեշտ է տվել կոլեկտիվին եւ իրերը հավաքել։ Նրա հետ դիմում է գրել եւ հեռացել երկարամյա աշխատակից Վարդուհի Մելտոնյանը, ով մտերիմ էր Տոնոյանի հետ։ Նոր պատասխանատուներ են հայտնվել հեռուստաընկերությունում, որոնք կոորդինացնելու են ողջ աշխատանքը, սակայն աշխատակազմը դեռ չի ծանոթացել նոր ղեկավարության հետ։

В Ереване оппозиционного лидера Царукяна везут в Совет нацбезопасности -  РИА Новости, 13.11.2020Աշխատակիցներից մեկն ասաց, որ նորեկներն ամուսիններ են, բայց նրանց դեռ չեն հասցրել ճանաչել, անգամ անունները լավ չգիտեն։ Խոսակցություններ կան, որ հաջորդ հեռացողը լինելու է ՀԸ տնօրեն Սերգեյ Ադումյանը, ով մեր զրույցում չհաստատեց տեղեկությունը։ Իսկ փոփոխությունների մասով ասաց, որ ավելի ուշ կխոսի․ «Հիմա ժողովի եմ»։ Իվետա Տոնոյանն էլ չպատասխանեց մեր զանգերին։

Ի դեպ, տեղեկություններ կան, որ Ծառուկյանը նույնպես ցանկանում է վաճառել «Կենտրոնը»։ Նրան համոզել են, որ հեռուստատեսություն ունենալու պարագայում խորհրդարան չանցնել՝ նշանակում է, որ այդ հեռուստաընկերությունը վատ է կատարել իր գործը, ուստի պետք է ազատվել կա՛մ հեռուստաընկերության աշխատողներից, կա՛մ հեռուստաընկերությունից»:

(Visited 96 times, 1 visits today)