Կատարյալ աբսուրդ է, որ ադրբեջանցիրներ ու թուրքեր մի ժողովուրդ են ու երկու պետություն են

Այն թեզը, որ ադրբեջանցիների եւ թուրքերի միջեւ փոխհարաբերությունները տեղավորվում են «մի ժողովուրդ՝ երկու պետություն» բանաձեւի մեջ, անհեթեթություն է:

Ադրբեջանցիները՝ որպես շիաներ, պարբերաբար կոտորվել են թուրքերի կողմից, ովքեր դեռ վաղուց տանել նրանց չէին կարողանում: Սուննիական մոլեռանդությունը որեւէ կապ չունի շիաների հետ: Ավելի վատ, քան թուրքերի վերաբերմունքն էր ադրբեջանցիների նկատմամբ, թերեւս ադրբեջանցիների վերաբերմունքն էր թուրքերի նկատմամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին:

Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի ակտիվությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Ի՞նչ նպատակ է այն հետապնդում՝ աջակցելով Բաքվին:

Թուրքիան միշտ աջակցում է Ադրբեջանին՝ ելնելով ադրբեջանական նավթի եւ գազի հետ կապված իր շահերից: Ոչ մի այլ բան այնտեղ չկա: Հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կապակցությամբ Թուրքիայի ղեկավարության մտահոգությունները նույնպես կապված են այս գործոնի հետ: Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության իրավիճակի վրա, հաշվի առնելով նկարայի քաղաքականության ուղղվածությունն Օսմանյան Թուրքիայի վերածննդին իր գլխավորությամբ, Էրոդգանի համար կարծես «մեղր է քսած»:
Քիչ հավանական է, որ Իսրայելը զենք ...

Ինչպե՞ս են միմյանց հետ կապված Ռուսաստանի Զինված ուժերի զորավարժությունները եւ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները:

Այս երկու զորավարժությունները ոչ մի կապ չունեն միմյանց հետ: Ռուսաստանում դրանք վաղուց էին նախատեսված: Ադրբեջանա-թուրքական ռազմական կապերը կապ ունեն Հայաստանին վախեցնելու հետ: Դժվար թե դա որեւէ առնչություն ունի Ռուսաստանին վախեցնելու հետ, քանի որ Անկարան դժվար թե փորձի ինչ-որ բան անել եւ կանգնել ցավոտ վերքի վրա՝ հաշվի առնելով Սիրիայում տեղի ունեցած փորձը:

Ի՞նչ փոփոխություններ են տեղի կունենան ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։

Կան կոնֆլիկտներ, որոնք լուծում չունեն: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հենց այնպիսին է, որը լուծում չունի: Դա կշարունակվի առնվազն մինչեւ այն ժամանակ, քանի դեռ Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը չեն մտել որեւէ պետության կազմ։ Այստեղ ուրիշ ոչինչ հնարավոր չէ հորինել: Այստեղ միակ հետաքրքիրն այն է, թե ինչպիսի պետություն դա կլինի: Մի բան պարզ է. ցավոք, ոչ ոք չի պատրաստվում վերակենդանացնել Սովետական ​​Միությունը:
Ղարաբաղում իրավիճակը ծայրահեղ ...

Ի՞նչ շարունակություն կարող է ունենալ հայ-ադրբեջանական ազգամիջյան բախումները, որոնք գրանցվում են ամբողջ աշխարհում:

Հայերի եւ ադրբեջանցիների միջեւ ազգամիջյան բախումները, որոնք տեղի են ունենում աշխարհի տարբեր մասերում, ապագայում կարող են օգտագործվել որեւէ մեկի կողմից: Ինչ վերաբերում է այս ամենի հնարավոր կազմակերպված լինելուն, ապա Դաշնակցություն կուսակցությունն ունի իր կապերը, ադրբեջանցի եւ թուրք «գայլերը»՝ իրենց կապերը: Փաստն այն է, որ մարդիկ, լինելով նույնիսկ հարեւաններ, խաղաղ գոյակցություն էին օտար երկրների տարածքում եւ հանկարծ սկսեցին կռվել: Ռուսաստանում դա վատ կվերջանա երկու կողմերի համար էլ: Ռուսաստանի ղեկավարությունը թույլ չի տալիս որեւէ արտաքին հակամարտության մտնել ռուսական տարածք, իսկ նախկինում թույլ չէր տալիս մտնել խորհրդային տարածք: Սա ծայրաստիճան սխալ է համարվում: Առաջ դա կանխվում էր սովետական ​​ԿԳԲ-ի կողմից, իսկ այժմ կկանխվի Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության կողմից եւ՝ ամենախիստ ձեւով: Կվռնդեն երկրից՝ առանց մուտքի իրավունքի:

(Visited 79 times, 1 visits today)