Խնդրում եմ ինձ այլևս չհամարել ուժեղ մամա, ես շնչում եմ, սակայն չեմ ապրում… Ես ուժեղ էի ՔԵԶԱՆՈՎ’ ԼԵՎՍ,

Կորցրեցի իմ ողջ կյանքը’ ՔԵԶՆՈՎ երջանիկ, առանց ՔԵԶ’ դժ բախտ… Իմ կյանքում միշտ ԴՈՒ եղել ես ամենակարևորը ու միշտ կմնաս…

Անգելա Մնացականյանը գրում է. ԼԵՎ, ԼԵՎ, ԼԵՎ… Ութ ամիսը լրացավ, որ կորցրեցի ՔԵԶ, ՈՐԴԻՍ, կորցրեցի իմ ողջ կյանքը’ ՔԵԶՆՈՎ երջանիկ, առանց ՔԵԶ’ դժ բախտ… Վի շտ, կս կիծ, ար ցունք… Սա է իմ կյանքը այսօր… Կյանքի դառը դաս… Գնահատել ժամանակին այն, ինչ ունես… Այն, ինչ մի ժամանակ էական էր, այժմ կարևոր չէ… Նրանք, ովքեր ժամանակին կարևոր էին կյանքումս, էլ չկան…կան լոկ դատարկ խոսքեր, ցա վում ենք, դու ուժեղ պետք է լինես, ինչ արած… Շատերը այդպես էլ չհասկացան կո րուստիս չափը, ես գիտեմ ինչու… Սա իմ ցա վն է, ու չեմ կամենում որևէ մեկին սա երբևէ զգալ… ԼԵՎՍ, ԴՈՒ շատ ես խնդրում, որ մամադ չլա ցի, չեմ կարողանում

ԱՐԵՎՍ, դրա համար էլ ներիր ինձ։ ՔՈ պես ՈՐԴԻ կորցնելը անհամեմատելի է որևէ ցա վի հետ, ԻՄ ՀԱՎԵՐԺ ՔՍԱՆ ՏԱՐԵԿԱՆ… Մի դաս ունեմ սերտած ՔՈ կո րստով’ ըստ էության մարդը մենակ է իր վշտի մեջ, մի ժամանակ մեծ, շատ մեծ շրջապատ ունեինք, մա ղվում և մա ղվում են, ԲԱԼԵՍ, քանի

որ շրջապատիս մարդիկ ունեն տարբեր քաղաքական հայացքներ, տարբեր խիղճ, զո հվածի մայրը համարձակվում է մե ղադրել՞ մեկին, ոնց կարելի է, ով է՞ր խնդրել նրան հայրենիքին զինվոր տալ… Կյանքի այս դասը չէի ուզենա ստանալ ՔՈ կորստի դիմաց, ԼԵՎՍ… Իմ կյանքում միշտ ԴՈՒ եղել ես ամենակարևորը ու միշտ կմնաս… Խնդրում եմ ինձ այլևս չհամարել ուժեղ մամա, ես շնչում եմ, սակայն չեմ ապրում… Ես ուժեղ էի ՔԵԶԱՆՈՎ’ ԼԵՎՍ, ԴՈՒ էիր իմ պաշտպանը, իմ թև թիկունքը, գիտե՞ս ինչու են ինձ համարում ուժեղ, քանի որ մտածում են ՔՈ նման երեխա է դրել հողը, սակայն ինքը դեռ ապրում է… Չեմ զանկանում այլ քայլի դիմեմ, վախենում եմ ՔԵԶ հետո չտեսնեմ…

(Visited 70 times, 1 visits today)