Ինչ է պատմում Էրիկը իր գե րությունից

19-ամյա Էրիկ Խաչատրյանը ութ ամիս ադրբեջանական գե րության մեջ մնալուց հետո արդեն Հայաստանում է: Էրիկի մայրը՝ Լիանա Ալոյանը մեզ հետ զրույցում պատմում է՝ տղայի՝ հայրենիք վերադառնալու լուրը իմացել է պատահական, երբ ծանոթներից 1-ը զանգահարել ու ասել է, որ Էրիկին տեսել է վարչապետի ֆեսբուքյան էջում հրապարակված նկարում: Էրիկը տասնութ տարեկան է եղել, երբ գեր եվա րվել է ադրբեջանցի զի նվորների կողմից: Հունվարի

տասնհինգին ադրբեջանական բան տում լրացել է նրա 19-ամյակը: Հիշեցնենք՝ հունիսի տասներկուսին Գեղարքունիքի մարզում քարոզար շավը մեկնարկելիս վարչապետի պաշ տոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 15 հայ գե րիներ նույն օրը վերադառնում են Հայաստան: Քիչ հետո Փաշինյանը ֆեսբուքյան իր էջում հրապարակեց նաև վերադա րձող գե րիների լուսանկարները, նրանց անձնական տվյալները: Որդու գալուն ամիսներով սպասած մայրն ամեն շաբաթ օրը ուխտագնացության է

գնացել՝ սրտում փայփայելով, որ մի օր Էրիկը կվերադառնա տուն: Էրիկի վերադառնալու օրն էլ հերթական անգամ գնացել էր ուխտագնացության՝ աղոթելու, որ բոլոր հայ գե րիները և անհ ետ կո րածները գտնվեն ու վերադառնան Հայաստան: «Այս ամիսների ընթացքում ամեն շաբաթ մեր տեր հոր հետ գնում էինք ուխտագնացության: Հունիսի տասներկուսին ուխտագնացության էինք գնացել Արագածոտնի մարզի Ծաղկեվանք (գտնվում է Արա լեռան վրա), ոտքով բարձրացանք, պատարագ մատուցեցինք: Աստծուց խնդրեցի, որ մեր բոլոր գե րիները և անհ ետ կոր ածները գտնվեն, վերադառնան իրենց ծնողների մոտ: Վերադարձա տուն, 1 ժամ հետո զանգ ստացա, ասացին՝ պարոն Փաշինյանի ֆեսբուքյան էջում նկար կա, որի մեջ Էրիկն է, էդ պահին իմացա, որ տղաս գալիս է: Հույսս միշտ Աստված է եղել, որ ինքը տուն կվերադառնա»,- պատմում է մայրը: Հայաստանի տարածք մտնելուն պես Էրիկն անմիջապես զանգել է մորը, տեղեկացրել, որ իրեն տեղափոխում են հոս  պիտալ՝ բուժզն նման: Բուժզ ննման ժամանակ պարզվել է, որ պա տերազմի ժամանակ հրա զենային կրա կոցի հետևանքով փամ փուշտը այսքան ժամանակ Էրիկի մեջքում է մնացել, Ադրբեջանում, բայց , Էրիկին որևէ բժշ կական օգնություն չեն տրամադրել: Հիմա 19-ամյա տղան Երևանի հոս պիտալներից մեկում է, բժիշկները ծնողներին ասել են՝ բժշ կական մի ջամտության կարիք կա, դեռ անորոշ ժամանակով պետք է մնա հոս պիտալում: Լուսանկարից ձախ՝ Էրիկին ծնողները

ճանապարհում են բանակ, աջ կողմում՝ 11 ամիս անց ծնողները գրկում են ադրբեջանական գե րությունից վերադարձած իրենց տղային ։ «Հրա զենային վնա սվածքի հետևանքով փամ փուշտը դեռ մարմնում է: Աջ ոտքը կա ղում է, դեռ պետք է բժիշկները պարզեն, թե ինչու է մեջքին վի րավորումը, սակայն ոտքն է կա ղում: Առաջին օրը իրեն տեսակցել ենք, երեկ ամբողջ օրն էլ հի վանդանոցի բակում տեսել ենք, հիմա նորից իր մոտ ենք գնում: Ինքը մեզ պատմում է, որ երբ գե րե

վարվել է, լավ է զգացել իրեն, ընթացքում է սկսել վա տ զգալ»,- ասաց մայրն ու հավելեց՝ հիմա Էրիկն ասում է՝ «Աստված ինձ 3 անգամ է կյանք տվել՝ մեկը որ ծնվել եմ, մյուսը, որ հրա զենային կրա կոցի հետևանքով փամ փուշտը մխ րճվել է զի նվորական սա ղավարտիս մեջ և երրորդ անգամ, որ ադրբեջանական գե րությունից հետո տուն եմ վերադարձել»: Հիմա իր հայրենի հողում Էրիկ Խաչատրյանը 2 նպատակ ունի: Ծնողներին ասել է, որ ուզում է Արարատի մարզի Խաչփառ գյուղում,

որտեղ այժմ բնակվում են վարձով, արցախյան 44-օրյա պա տերազմում զո հվածների հի շատակին հու շաքար տեղադրել: Մյուսը՝ ցանկանում է վերանորոգել իր ծննդավայր Գեղարգունիքի մարզի Վարդենիս գյուղի սրբատեղերից մեկը. «Երազ է տեսել, ես եմ իրեն ասել՝ արևս, կգաս, որ Սուրբը վերանորոգենք: Հիմա ուզում է դա իրականացնել»,- ասաց Էրիկի մայրը՝ Լիանա Ալոյանը: Էրիկ Խաչատրյանը 2 ամսվա զի նծա ռայող է եղել, երբ սկսվել է պա տերազմը: Այդ ժամանակ հասցրել է անգամ

պարգևատրվել, բայց պա տերազմի հետևանքով ծնողները չեն կարողացել զի նկոմիսարիատից վերցնել նրա շնորհակալագիրը: 44-օրյա պատ երազմի ընթացքում տասնութամյա Էրիկը պաշ տպանում էր Ջաբրայիլի հատվածը, հետո Հադրութում է մասնակցել մարտական գործողություններին ու վերջին անգամ ընտանիքի հետ հոկտեմբերի տասներկուսին է կապ հաստատել։ Գե րի ըն կնելու մասին ծնողները տեղեկացել են Ֆեյսբուք սոցիալական ցանցից, երբ ադրբեջանական կողմը տեսանյութ է տարածել, որի մեջ եղել է նաև

Էրիկը: Տեսանյութը տեսնելուց ու Էրիկին ճանաչելուց հետո նրանք դիմել են Կարմիր Խաչի օգնությանը:
«43 օր մի տան մեջ են ապրել, շրջափ ակված են եղել Հադրութի շրջանի Վանք գյուղում: 43 օր հետո առավոտյան էդ տան դուռը բացվել է, և Էրիկենք հասկացել են, որ փրկ վել են, որովհետև էդ տան մեջ մնալու դեպքում էլ ապրելու հույս չկար՝ սննունդ և ջուր չեն ունեցել: Իրեն գե րե վարող ադրբեջանցի սպ աներից են շնորհակալություն հատնել, որ իրենց չեն գն դակա հարել, այլ գե րեվարել են: Կարմիր Խաչին դիմելուց հետո իրեն նամակներ ենք

ուղարկել, նամակների հետ մեր ընտանեկան նկարներից էլ ենք ուղարկել: Մի անգամ հասել է իրեն նկարները, մյուս անգամ ոչ: Մեկ անգամ էլ երկու րոպենաոց վիդեո ենք նկարել և իրեն փոխանցել Կարմիր Խաչի միջոցով: Իրեն էլ են հնարավորություն տվել, որ վիդեոյով ինքը մեզ հետ խոսի, առաջին անգամ չի ցանկացել, 2-րդ անգամ խոսել ուղարկել էր: Նամակ ինչքան ուզում գրում էինք ու բոլորը հասցնում էին երեխեքին: Էրիկն էլ էնտեղից դուրս գալուց մեր ուղարկած նամակներն է վերցրել և դուրս եկել»,- պատմում է մայրը:

Գերության ութ ամիսների ընթացքում Էրիկն անընդհատ տես իլքներ է ունեցել, որ վերադառնալու է Հայաստան: Մայրն ասում է՝ Վանք գյուղում, երբ շրջափ ակման մեջ է եղել, Էրիկն ամեն աղոթքին եկեղեցու զանգերի ձայներ է լսել: Հիմա որդին ասում է՝ Աստված ուժ է տալու, որ իր պես բոլոր գե րե վարված տղաները վերադառնան Հայաստան: Ասում

է՝ պա տերազմում իր ընկերները և եղբայրները հաղթել են, հիմա պետք է բոլոր զո հված զի նծա
ռայողների փոխարեն ապրենք ու իրենց կիսատ թողած գործը ավարտենք: Մոր խոսքերով՝ Էրկիկը հայտարարել է նաև, որ այլևս երբեք Հայաստանը չի թողնելու: «Իմ ախպերներն են զո հվել, ես պար տավոր եմ Հայաստանում ապրել»,

(Visited 40 times, 1 visits today)