Դերասան Սարգիս Գրիգորյանը բերման է ենթարկվել

Քիչ առաջ Կառավարության շենքի դիմաց nստիկանությունը բերմшն է ենթարկել բnղnքի ակցիա իրականացնող մի քանի քաղաքացու, որոնց թվում է եղել դերասան Սարգիս Գրիգորյանը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իրավապահները մի քանի անգամ զգուշացրել են սոցիալական հեռավորության պահպանման անհրաժեշտության մասին:
Կառավարության մոտ ավելի վաղ  ակցիա իրականացնող շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ պահանջում  էին թույլ տալ իրենց աշխատել: Խոսքը մասնավորապես վերաբերում է նրանց, ովքեր աշխատում են ռեստորանային ոլորտում: Կառավարության մոտ են նաև ԼՀԿ-ական պատգամավորներ Աննա Կոստանյանը, Անի Սամսոնյանը, Գևորգ Գորգիսյանը:
Նշենք, որ ակցիայի մասնակցիներին է հանդիպել վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: «Նրանք գրավոր կներկայացնեն, թե ինչպես են պատկերացնում այդ սրահների աշխատանքը, պարետատունը կքննարկի, կպատասխանի»,- հանդիպման մանրամասները հայտնել է նա։ Նշենք նաև , որ ակցիայի մասնակիցները ժամը 15։00-ին կհանդիպեն ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի հետ, իսկ Գևորգ Գորգիսյանն էլ կզբաղվի բերման ենթարկված քաղաքացիների հարցերով։

(Visited 37 times, 1 visits today)