Արթուրն արդեն Ստեփանակերտում է և քիչ անց կտեղափոխվի հոսպիտալ։ Արթուրը հենց նոր խոսել է հարազատների հետ ու չեմ կարող փոխանցել այն, որ… Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է հետևյալը. «Այսօր Ազգային ժողովում փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտարարեց,

որ ՀՀ է վերադարձվում օգոստոսի քսաներկուսին Արցախի հանրապետության տարածքը պատահաբար հատած, ադրբեջանական կողմում հայտնված և գեր եվարված զինծա ռայող, 1989-ին ծնված Արթուր Բորիսի Դավիդյանը ։ Այս պահին Արթուրն արդեն

Ստեփանակերտում է ու քիչ անց կտեղափոխվի Երևան՝ Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Արթուրը հենց նոր խոսել է հարազատների հետ և չեմ կարող փոխանցել այն ուրախությունը և երջանկությունը, որ պատմեցին

ինձ Արթուրի հարատազները, երբ լսել են իրենց որդու ձայնը։ Մի քանի ժամ անց Արթուրի հարազատները կգրկեն իրենց որդուն։ Ես շատ եմ ցանկանում, որ ամեն օր մենք ահա այսպիսի լավ լուր լսենք և մեր բոլոր ռազ մագ երիների մայրերը գրկեն իրենց որդիներին»։

Գերեվարված Արթուր Բորիսովիչ Դավիդյանը Ադրբեջանից վերադառնում է Հայաստան:

Այս մասին հայտնում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

(Visited 59 times, 1 visits today)