Ավելի շատ լավացած քան վարակված,տվյալները հուլիսի 11-ի դրությամբ

Հայաստանում հուլիսի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 489 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 11-ին հաստատվել է կորոնավիրուսի 31392  դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 133104 վերջին մեկ օրում 1888 նոր թեստավորում :

Փաստացի այս պահին բուժվում է 11234 պացիենտ, նվազել  է` 237-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 19419 անձ` վերջին մեկ օրում 710 անձ:

Ընդհանուր առմամբ, 559 պացիենտ մшհшցել է (ավելացել է 13-ով):

Նախորդ օրը գրանցվել է մահվան 13 դեպք: Այսպիսով մահվան դեպքերը հասան 559-ի: Արձանագրվել է մшհվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մшհը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 180 է:

(Visited 97 times, 1 visits today)