Street art-ը Հայաստանում. ով է զարդարում ԵՐԵՎԱՆՅԱՆ փողոցները գեղեցկագույն պատկերներով(լուսանկարներ)

street art yerevanՌոբերտ Նիկողոսյանը պրոֆեսիոնալ նկարիչ է Երևանից։ Նրա համար փողոցային արվեստը ինքնարտահայտման և իր զգացմունքներն ու հույզերը ցուցադրելու միջոց է։ Ի դեպ, Ռոբերտը հայտնի է ոչ միայն իր փողոցային գրաֆիտիներով, այլև թեյով, սուրճով, մուրաբանով, աղով, կաթով և այլ բաների միջոցով արված նկարներով։

street art yerevan«Ես միշտ երազել եմ նկարել հայտնի հայերի դիմանկարները»,-խոստովանում է նկարիչը: Քաղաքի հեռավոր շրջաններում նկարելուց հետո Ռոբերտը հասկացել է, որ իր մոտ վատ չի ստացվում և որոշել է փորձել նկարել երևանցիների համար ավելի մատչելի վայրերում, որտեղ նկարները ավելի շատ մարդիկ կտեսնեն:

Այսօր արդեն Մհեր Մկրտչյանի, Սոս Սարգսյանի, Մոնթե Մելքոնյանի վառ դիմանկարները գրավում են անցորդներից յուրաքանչյուրի ուշադրությունը։ Ինչպես ընդգծում է նկարիչը, հասարակության արձագանքը հիմնականում դրական է, սակայն լինում է նաև քննադատություն, որը նա պատրաստ է լսել, եթե այն արված է մասնագիտական տեսանկյունից։

(Visited 61 times, 1 visits today)