Կարեն Ասլանյանն ամեն գնով փորձում է բոլորի աչքը մտցնել, որ օգնություն է տարել պայթյունի վայր. փոքրիկ տոպրակի մեծ PR-ը

Ինչ խոսք, նոր ողբերգական էջ բացվեց հայ ժողովրդի կյանքում, սակայն կան մարդիկ, ովքեր առիթը բաց չեն թողնում սեփական անձը PR անելու համար:

Շատ հանրային դեմքեր նախ փորձել էին սթորի դնել եւ այդ ձեւով «պտիչկա» ստանալ, ապա անցնել իրենց սովորական առօրյային:

Իհարկե, կան նաեւ ավելի հնարամիտներ, ովքեր հասկացան, որ ավելի արդյունավետ կարող են լինել, եթե դեպքի վայրում լինեն:

Այ օրինակ՝ դերասան, երգիչ Կարեն Ասլանյանը գլխի ընկավ, որ սեփական անձի վեհությունն ընդգծելու համար պետք է խանութ գնալ, հետո պարտադիր այդ տոպրակով սթորի անել՝ տեսեք-տեսեք պայթյունի վայրում է:

Կարեն ջան, օրինակ՝ վերցրու դերասան Գեւորգ Գրիգորյանից, նա այնտեղ է առաջին պահից, սակայն այդ մասին չէր հայտարարել, լուռ կամավորական աշխատանք է կատարում:

Ի դեպ, դու քո փոքրիկ տոպրակով մի ձեւ կնկատվեիր, ինչը շատ ավելի գովելի կլիներ:

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետեւանքով կա 16 զոհ։ Որոնողական աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, նրանց օգնում է նաեւ մոտ 150 կամավոր։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 12 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Փլատակների տակից նաեւ 21 ավտոմեքենա է դուրս բերվել։

(Visited 2 960 times, 1 visits today)